Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 21-08-2017
«Yell Extreme Park»-ի խենթ եւ տպավորիչ տարեդարձը
Օգոստոսի 19-ին «Yell Extreme Park»-ը տոնեց իր ծննդյան 2-րդ տարեդարձը:

Տոնին  մասնակցեցին  Արամ Mp3-ին, «Նեմրա» ռոք խումբն իրենց  խենթ կատարումներով ու  պարային ռիթմերով, Հայկ Պետրոսյանը՝ «Սթենդ ափ» քոմեդի շոուով,  DJ Beatman-ը, իսկ միջոցառումը վարեց Արսեն Գրիգորյանը: Յելլի ծննդյան օրը Ենոքավան էին ժամանել մեծաթիվ լրատվամիջոցներ, հյուրեր՝ աշխարհի տարբեր կետերից։ Միջոցառմանը  նաեւ կազմակերպվել էին խաղեր, քվեստեր եւ մատուցվեցին այլ հետաքրքիր  անակնկալներ: 

«Yell Extreme Park»-ի հեղինակ ու համահիմնադիր Տիգրան Չիբուխյանը լրագրողների հետ հանդիպաման ժամանակ փաստեց, որ Հայաստանում հնարավոր է զանազան հետաքրքիր նախագծեր կազմակերպել։ Այս տարի «Yell Extreme Park»-ը մտադիր է 300 տոկոսով «Շատերի մոտ պարկն ասոցացվում է զիփլայնով։ Բայց «Yell Extreme Park»-ում միայն զիփլայն չէ, մենք մշտապես ձգտում ենք ավելացնել ատրակցիոնների թիվը, հավելել, դրանով այցելուների թիվը հասցնելով 15 հազարի»։

«Yell Extreme Park»-ի թիմին հաջողվել է կյանքի կոչել հիանալի մի նախաձեռնություն: Սակայն, ամեն ինչից զատ, նրանց հաջողվել է ամենակարեւորը՝ ցույց տալ, որ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է. «Մեզ մոտ էլ ստեղծվում են բաներ, որոնք այլ տեղերում էլ կան, եւ իրենց ստեղծածով ահագին մարդկանց, երիտասարդների մոտիվացնել սեփական երկրում ապրելու հարցում»,- նշել է պարոն Չիբուխյանը:

Տիգրան Չիբուխչյանն այս տարիների ձեռքբերումներից է համարում այն, որ Ենոքավան համայնքում կարողացել են  ստեղծել պայմաններ, որպեսզի համայնքի բնակիչները լինեն մրցունակ աշխատաշուկայում:

Արդեն սկսվել են աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման աշխատանքները։ Նախատեսված 2680 մ երկարությունը կետերի փորձարկման արդյունքում դարձել է 2770 մ։ Վերջինս շահագործման կհանձնվի մյուս տարի՝ կոնկրետ ժամկետներ չեն նշվում։

Հիշեցնենք՝ «Yell Extreme Park»-նախագիծը հիմնադրվել է 2015 թվականին բնակլիմայական պայմաններով, աշխարհագրական եւ ռելիեֆային դիրքով ու կառուցվածքով ամենահամապատասխան գոտում՝ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում:  

Նախագիծը նպատակ ունի  Հայաստանում զարգացնել արկածային եւ էքսթրեմալ զբոսաշրջությունը եւ դառնալ  տարածաշրջանի էքսթրեմալ զբոսաշրջության խոշոր կենտրոն,  սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը եւ խրախուսել առողջ ապրելակերպը:

Պատկերասրահ՝ «Yell Extreme Park»-ը 2 տարեկան է