Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-08-2017
Աշխատանքներ` «Ազգ-բանակ» ծրագրի իրականացման համար
Արցախում կայանալիք «Ազգ-բանակ» ծրագրի իրականացման նախատրաստական աշխատանքները վերջնական փուլում են:
Ձեռք են բերվել.
  • առաջի բուժօգնության պարագաներ,
  • քաղցրավենիք եւ սննդամթերք, 
  • հիգիենայի պարագաներ,
  • խրախուսական նվերներ զինծառայողներին և պատվոգրեր,
  • դիտարկման համար անհրաժեշտ հատուկ սարքեր։ 
Ըստ ուղղությունների` կատարվել են հնարավոր կարիքների գնահատում, եւ ըստ այդմ հետագա աշխատանքների եւ միջոցառումների պլանավորում: Միջոցառումների եւ «Տեղեկատվական անվտանգության» թեմայով սեմինարների իրականացման համար կատարվել են նաև անհրաժեշտ տպագարական աշխատանքներ։

Նշենք, որ ծրագրի նպատակն է  ամրապնդել բանակ-հասարակություն կապը, օժանդակել վերականգնվող Թալիշ գյուղի մասին տեղեկատվական հոսքերի ապահովմանը, զինվորների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը, «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով իրազեկվածության և գիտելիքի մակարդակի բարձրացմանը, երիտասարդների հայրենաճանաչության խթանմանը:

Համագործակցելով ՀՀ ՊՆ-ի եւ ԱՀ ՊԲ-ի հետ` կատարվում են նաև այլ անհրաժեշտ գործողություններ` միջոցառումների հավուր պատշաճի իրականացման եւ այն իրականացնող անձնակազմի անվտանգության եւ հարմարավետության ապահովման համար։

Նշենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ և ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում են նաև «Լեգիտիմուս» ՍՊԸ-ն, «Ասատրյան գրուպ» ՍՊԸ-ն, «Այ պլաստ» ՍՊԸ-ն, «Բազիկյանների Արիշտան», «Վանատուրանց» ՍՊԸ-ն, ,Խատուտիկ,, մանկական զարգացման կենտրոնը եւ «Բյութի պրոդուկտս» ՍՊԸ -ն: Ծրագրի ինֆորմացիոն գործընկերներն են eritasard.am, khatutik.ru, hartak.am, shamshyan.com banak.info կայքերը։