Նյութը՝ Իննա Թումանյանի
Լուսանկարները՝ Իննա Թումանյանի
Տեղադրվել է 24-08-2017
Արցախում մեկնարկեց «Ազգ-բանակ» ծրագիրը
Օգոստոսի 23-ին Արցախում մեկնարկեց «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական ՀԿ-ի «Ազգ-բանակ» ծրագիրը:

Հասնելով Արցախ, ՀԿ-ի անդամները այցելեցին ԱՀ ՊԲ № զորամաս: Զինվորների հետ ճաշելուց հետո, ուսումնասիրեցին զորամասի տարածքը, ծանոթացան զինվորների առօրյային, եւ եղան զորամասի պահպանության տակ գտնվող դիրքերում, որտեղ զինծառայողները իրականացնում են մարտական հերթապահություն:

Այնտեղ, կիթառի նվագակցությամբ, ՀԿ-ի անդամները եւ զինծառայողները  երգեցին հայրենասիրական երգեր ու պարեցին։

Երգ ու պարին հաջորդեցին կարգապահ եւ բարեխիղճ զինծառայողների՝ շնորհակալագրերով եւ խրախուսական նվերներով պարգեւատրումը:

Մարտական դիրքերն ուսումնասիրելուց հետո երիտասարդները կրկին վերադարձան զորամաս, որտեղ էլ ընթրեցին ու զորամասին հանձնեցին ծրագրի իրականացման համար ձեռքբերված առաջին բուժօգնության պարագաները, քաղցրավենիքը, սննդամթերքը, հիգիենայի պարագաները, առավել անվտանգ եւ արդյունավետ դիտարկում կատարելու  համար անհրաժեշտ սարքեր եւ մարտական խնդիրների կատարման ընթացքը հեշտացնող այլ սարքեր:

Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի եւ Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ և օժանդակությամբ։