Նյութը՝ Լիանա Բրյանի
Լուսանկարները՝ Իննա Թումանյանի
Տեղադրվել է 26-08-2017
Շարունակվում է «Ազգ-բանակ» ծրագիրը
«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը «Ազգ-բանակ» ծրագրի 2-րդ օրն անցկացրեց էլ ավելի հագեցած գրաֆիկով։

Նրանք եղան ԱՀ ՊԲ N զորամասում, շրջեցին տարածքում ծանոթացան զինվորի առօրյային, իսկ ՀԿ-ի անդամների կողմից կազմակերպված միջոցառումն անցավ սպասվածից լավ՝ ռազմահայրենասիրական երգեր, պարեր։ Միջոցառման մեկնարկից քիչ ժամանակ անց զինվորները «ղեկն իրենց ձեռքը վերցրին»։ Մեկը մյուսին հերթ չտալով նրանք կատարեցին հայրենիքին, մայրերին ու, իհարկե, սահմանում գտնվող զինվորներին նվիրված երգեր։ 

Միջոցառման ավարտին Հանուն հայ զինվորի ՀԿ-ն շնորհակալագրեր հանձնեց ծառայության մեջ կարգապահությամբ աչքի ընկած տղաներին, ճաշեց զինվորների հետ նույն սեղանի շուրջ։ Լուսանկարվելուց հետո հրամանատարական կազմի ջերմ վերաբերմունքով ու զինվորների սրտագին բարեւներով շարժվեցին Թալիշ գյուղ։ Եղան վերջերս տեղադրված «Վերածնված Թալիշ» հուշարձանում։ Ճանապարհի կեսը ոտքով անցնելով, հիանալով բնությամբ ու համտեսելով նրա բարիքները հասան Հոռեկավանք։ Շրջայցի ողջ ընթացքում նրանց ուղեկցում էր զորամասի հոգեբան մայոր Վանյանը։

Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի եւ Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ եւ օժանդակությամբ։