Նյութը՝ Գոհար Աթաբեկյանի
Լուսանկարները՝ Իննա Թումանյանի
Տեղադրվել է 26-08-2017
«Ազգ-բանակ». օր 4
«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության անդամների 3-րդ օրվա առավոտը սկսվեց մարտական փամփուշտներով կրակային պատրաստությամբ։

Երիտասարդները կրակադաշտում  ծանոթացան անվտանգության կանոններին եւ առանց ավելորդ խուճապի կատարեցին իրենց առջեւ դրված վարժությունը։ Աղջիկներն իրենց մարտունակությամբ չզիջեցին տղաների եւ հրամանատարական կազմին հաճելիորեն զարմացրին։

Կրակային պատրաստության ավարտից անմիջապես հետո ՀԿ-ի անդամները շարժվեցին Արցախի N զորամաս։ Այնտեղ նրանց սպասվում էր ջերմ ընդունելություն եւ հրաշալի օր։ Սկսեցին սեմինար-պարապմունքով՝ զինվորներին ծանոթացնելով սոցիալական կայքերից օգտվելու անվտանգության կանոններին։ Նոր տեղեկատվությամբ զինված ՀԿ-ի անդամները զինվորների հետ ճաշեցին, զրուցեցին կատակեցին։

Օգտկարը հաճելիի հետ համատեղելով անցան համերգային մասին։ Զինվորները անմասն չմնացին՝ ներգրավվեցին համերգային ծրագրում իրենց գեղեցիկ կատարումներով եւ մթնոլորտն էլ ավելի տրամադրող դարձավ։ ՀԿ-ն նույնպես անակակալ ուներ՝ հանձնեցին շնորհակալագիր եւ խրախուսեցին նման այցերը։ Երգ, պար, դրական էմոցիաներ, մի խոսքով ԼՈԽ ԼԱՎ էր։

Հիշեցնենք, որ «Ազգ-Բանակ» ծրագիրը կազմակերպվել է Հանուն հայ զինվորի ՀԿ-ի կողմից՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի ֆինանսավորմամբ, ՀՀ ՊՆ եւ ԱՀ ՊԲ հետ համագործակցությամբ, Լեգիտիմուս ՍՊԸ, Շոփինգ մոլի, Այ պլաստ ՍՊԸ, Բազիկյանների Արիշտա, Վանատուրանց ՍՊԸ, Խատուտիկ մանկական զարգացման կենտրոնի եւ Բյութի պրոդուկտս ՍՊԸ աջակցությամբ եւ օժանդակությամբ։