Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 31-08-2017
Գրիգորի Լեպսը կրկին հանդես կգա Երեւանում
24 փետրվարի 2018 թվականի, Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ Ռուսաստանի վաստակավոր արտիստ, «Ոսկե Գրամոֆոն», «Տարվա երգ», «Տարվա շանսոն» մրցանակակիր, МУЗ ТВ եւ RU TV հեռուստաալիքների երաժշտական ծրագրերի մրցանակակիր Գրիգորի Լեպսը վերադառնում է Երեւան հատուկ ծրագրով. միայն լավագույն եւ ամենասիրված երգերը կենդանի հնչողությամբ:

Երգչի յուրաքանչյուր համերգ  անհավանական շոու է, հագեցած խելահեղ էներգետիկայով, եւ մշտապես լեփ լեցուն դահլիճներով: Նրա հզոր ձայնը  չեն կարող անտարբեր թողնել հանդիսատեսին: Նույնիսկ ամենաքմահաճ եւ փորձառու լսարանը խոստովանում է, որ Լեպսի ցանկացած ելույթ իրական տոն է եւ խանդավառություն: Նա կարող է իրեն թույլ տալ ցանկացած փորձարարություն, նրա յուրաքանչյուր երգ նման չէ  նախորդին, եւ միաձուլվերով նրա ֆանտաստիկ տաղանդին` դրանք ստեղծում են իսկապես ֆենոմենալ ներկայացումներ:

Գրիգորի Լեպսը յուրահատուկ արտիստ է : «Я уеду жить в Лондон», «Рюмка водки на столе», «Самый лучший день», «Вьюга» - այս եւ այլ շատ կոմպոզիցիաներ դարձել են բազմատեակ խնջույքների անբաժանելի մաս:
Համերգի կազմակերպիչ «Մորգան ընկերություն»  եւ  "COLIBRI ENTERTINMENT":