Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-09-2017
5 ֆիլմեր, որոնք սեպտեմբերին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
Աշնան առաջին ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում սեպտեմբերին հնարավոր կլինի դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 


«Էլիսի հյուրերը» (հայաստանյան կինոթատրոններում՝ սեպտեմբերի 7-ից)

Լոս Անջելեսում բնակվող միայնակ մոր կյանքն անսպասելի փոխվում է, երբ նա երեք տղաների թույլատրում է ապրել իր տանը: Նրա կյանքն ամբողջությամբ վերաիմաստավորվում է, լցվում նոր գույներով ու երանգներով: Երբեք ուշ չէ ամեն ինչ սկսել նորից. վստահ են ֆիլմի հեղինակները: 

Ռեժիսոր՝ Հոլի Մեյերս-Շաեր: Դերերում՝ Ռիզ Ուիզերսփուն,  Նատ Վուլֆ, Լեյք Բել եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Վիշապի ծնունդը» (հայաստանյան կինոթատրոններում՝ սեպտեմբերի 7-ից)

Ֆիլմը պատմում է Բրյուս Լիի՝ մարտարվեստի ապագա աստղի վերելքի մասին: Հանդիսատեսը տեղափոխվում է 1960-ականների Սան-Ֆրանցիսկո: Բրյուս Լին դեռ երիտասարդ է, չի հասցրել դառնալ կինոաստղ: Ու վաղ թե ուշ նա պետք է առերեսվի իր ճակատագրին:  

Ռեժիսոր՝ Ջորջ Նոլֆի: Դերերում՝ Ֆիլիպ Նգ, Յույ Սյա, Սթիվեն Հոլմս եւ այլք: 

Թրեյլեր՝


«Մամա» (հայաստանյան կինոթատրոններում՝ սեպտեմբերի 14-ից)

Սարսափ ֆիլմի կենտրոնում երիտասարդ զույգն է, որն անցնում է փորձությունների միջով: Այնպես է ստացվում, որ նրանց կյանք են ներխուժում անկոչ հյուրեր՝ խանգարելով նրանց ընտանեկան անդորրը: Նրանց հանգիստ կյանքն այլեւս երազ է…

Ռեժիսոր՝ Դարեն Արոֆոնսկի: Դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Խավիեր Բարդեմ, Էդ Հարիս, Դոնալ Գլիսոն եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Kingsman. Ոսկե շրջանը» (հայաստանյան կինոթատրոններում՝ սեպտեմբերի 21-ից) 

Այս կինոնկարն իսկապես տարվա ամենասպասված ֆիլմերից է: Երբ Kingsman գաղտնի ծառայության գլխամասը իսպառ վերացվում է, բրիտանացի գործակալները բացահայտում են, որ իրենց կազմակերպության հետ ստեղծվել է նաեւ ամերիկյան հետախուզական Statesman կազմակերպությունը: Այժմ այդ երկու կազմակերպությունները պետք է միավորվեն աշխարհի փրկության համար: Ֆիլմի ամենամեծ առեղծվածն այն է, թե ինչպես է վերակենդանացել Քոլին Ֆերթի մարմնավորած կերպարը: Վերջինս, կարծես թե, մահացել էր առաջին Kingsman-ում: 

Ռեժիսոր՝ Մեթյու Վոն: Դերերում՝ Թերոն Էջերթոն, Հոլի Բերի, Չենինգ Թաթում եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Վարձու մարդասպանը» (հայաստանյան կինոթատրոններում՝ սեպտեմբերի 28-ից)  

23-ամյա գաղտնի գործակալ Միթչը մանուկ հասակում ավտովթարից կորցրել է ծնողներին եւ հետագայում ահաբեկչության զոհ է դառնում նաեւ նրա հարսնացուն: Կենտրոնական հետախուզական վարչության հետ նա սկսում է պայքարել ահաբեկչությունների եւ հանցագործների դեմ: Նա ստիպված է լինում միավորվել թուրք գործակալների հետ՝ 3-րդ համաշխարհային պատերազմը կանխելու համար:

Ռեժիսոր՝ Մայքլլ Քուեսթա: Դերերում՝ Դիլան Օ՛Բրայեն, Թեյլոր Քիթչ, Մայքլ Քիթոն եւ այլք: 

Թրեյլեր՝