Նյութը՝ «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 14-09-2017
«Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»
Սեպտեմբերի 19-ին Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի ներքո:
Այս տոնը կոչված է տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը եւ հասարակության բոլոր անդամներին դարձնել դրա կրողն ու իրագործողը:
 
«ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ 2011 թվականից Քաղաքացիական հասարակության օրը նշվում է նաեւ Վանաձոր քաղաքում:
 
Այս տարի Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումների շարքը ժամը 16.00-ին կանցկացվի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգում:
 
Միջոցառմանը կմասնակցեն Լոռի, Տավուշ եւ Շիրակ մարզերի ՔՀԿ-ների, պետական եւ միջազգային կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
Օրակարգում՝
Պաշտոնական մաս, ելույթներ
Լոռի, Շիրակ եւ Տավուշ մարզերի ՔՀԿ-ների գործունեության ցուցահանդես
Քաղհասարակության ներկայացուցիչների համար վարպետության դասեր
«Քաղաքացիական հասարակությունը իմ աչքերով» խորագրով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ
Տարաբնույթ ակցիաներ
Ֆլեշմոբ
Մրցանակաբաշխություն
Երաժշտություն
 
Օրվա հեշթեգն է՝ #CSDay17
 
Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, պետական եւ հասարակական կառույցներին, երիտասարդական եւ համայնքային ակտիվ խմբերին, մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին եւ այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն ցուցաբերելու այս միջոցառմանը:
 
Մանրամասների համար կարող եք դիմել «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ, հեռ.` 0322 43315, 091743315, էլ. փոստ՝ ngoc.csd.ngo@gmail.com։

Միջոցառումը հնարավոր է դարձել կազմակերպել «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով: