Նյութը՝ «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ից
Տեղադրվել է 14-09-2017
Լուսանկարչական մրցույթ. «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով»
«Հկ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով» խորագրով լուսանկարչական մրցույթ` նվիրված Քաղաքացիական հասարակության օրվան:

Մրցույթին կարող են մասնակցել ե՛ւ պրոֆեսիոնալ, ե՛ւ սիրողական մակարդակի լուսանկարիչները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ 3 լուսանկար:

Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել ngoc.csd.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին` նշելով լուսանկարի խորագիրը, հեղինակի անունը, ազգանունը, տարիքը եւ հեռախոսահամարը։

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը` սեպտեմբերի 17՝ ժամը 24:00։

Ընտրող հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված 3 լուսանկարների հեղինակները կպարգեւատրվեն: Նախատեսվում է նաեւ հատուկ մրցանակ` «Հանդիսատեսի համակրանք»:

Մրցույթի արդյունքները սեպտեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, կամփոփվեն Վանաձորի Սայաթ-Նովայի անվան քաղաքային այգում Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» միջոցառումների շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին։

Միջոցառումը հնարավոր է դարձել կազմակերպել «ՀԿ ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով: