Նյութը՝ Լիանա Բրյանի
Լուսանկարները՝ «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ից
Տեղադրվել է 01-10-2017
Թալիշը վերածնվում է
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղով անցնելիս ամեն քայլափոխի կտեսնեիր պատերազմի հետքերը:

Սակայն թալիշցին չէր կարող տեսնել դա: Չէր կարող հեռանալ իր հայրենի գյուղից կամ լավագույն դեպքում ապրել իր կիսաքանդ տանը: Թալիշը պետք է վերածնվեր:

Սկսվեցին գյուղի վերակառուցման աշխատանքները, եւ դրանք շարունակվում են մինչ օրս: 

Աշխատանքներին մասնակցություն ունեցան ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը, մի խումբ ճարտարագետներ, ինչպես նաեւ տեղի բնակչությունը: 

Հունիսի 17-ին Թալիշում տեղադրված «Վերածնված Թալիշ» հուշարձանն էլ կարծես գյուղի վերածնման բանալին դարձավ ու հաստատեց, որ անկոտրում թալիշցին պե՛տք է ապրի Թալիշում:

Ստորեւ Ձեզ ենք ներկայացնում մի տեսանյութ, որը պատրաստել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն, որն Ազգ-բանակ ծրագրի շրջանակում օգոստոսի 22-26-ը եղել է Արցախի Հանրապետության տարբեր շրջաններում, այդ թվում՝ նաեւ Թալիշում, ու իր աչքով տեսել, թե ինչպես է Թալիշը վերածնվում: