Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-10-2017
5+1 ֆիլմեր, որոնք հոկտեմբերին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
Աշնան երկրորդ ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում հոկտեմբերին հնարավոր է դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: Վերջում բոնուս՝ հայկական ֆիլմ: 


«Սայրի վրայով վազողը 2049» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 5-ից)

Ոստիկանության սպա Քեյը տիրապետում է գաղտնի ինֆորմացիայի, որը վտանգի տակ է դնում մարդկության գոյությունը: Փորձելով բացահայտել հանելուկները` նա որոշում է փնտրել ոստիկանության նախկին հետախույզ Ռիկ Դեկյարդին, ով 30 տարի առաջ անհետացել էր:

Ռեժիսոր՝ Դենի Վիլնեւ: Դերերում՝ Ռայան Գոսլինգ, Հարիսոն Ֆորդ, Անա դե Արմաս եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Մեր միջեւ սարեր են» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 5-ից)

Ավիավթարից փրկված բժիշկ Բենը եւ լրագրող Ալեքսը պետք է հաշտվեն, այլապես չեն կարողանա գոյատեւել ձնածածկ սարերի ծայրահեղ պայմաններում: Երբ նրանք հասկանում են, որ ոչ ոք իրենց չի փրկի, ստիպված սկսում են ինքնուրույն ելք փնտրել: Սկսվում է կյանքի եւ մահվան պայքար:

Ռեժիսոր՝ Հանի Աբու-Ասադ: Դերերում՝ Իդրիս Էլբա, Քեյթ Ուինսլեթ, Դերմոթ Մալրունի եւ այլք: 

Թրեյլեր՝ 


«Պատրաստված է Ամերիկայում» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 12-ից)

Բարի Սիլն ամենաերիտասարդ օդաչուներից էր, ով, մի քանի տարի անց հայտնվելով թմրաբիզնեսում, դարձավ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ինչպես իր աշխատանքը, այնպես էլ նրա կյանքը չափազանց էքստրեմալ էին…

Ռեժիսոր՝ Դագա Լայման: Դերերում՝ Թոմ Քրուզ, Դոնալ Գլիսոն, Լոլա Քյորք եւ այլք: 

Թրեյլեր՝


«Գեոփոթորիկ» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 19-ից)

Ավելի քան 10 տարի կլիման երկրագնդի վրա վատթարանում է եւ սպառնում մարդկության գոյությանը: Փոթորիկներից պաշտպանվելու համար գերտերությունների ղեկավարներն առաջարկում են գործարկել Dutch Boy տեխնոլոգիան՝ եղանակը փոփոխելու նպատակով: Երկու տարի համակարգը գործում էր, սակայն դրա աշխատանքում խափանումներ են տեղի ունենում…

Ռեժիսոր՝ Դին Դեւլին: Դերերում՝ Ջերարդ Բաթլեր, Ջիմ Սթերջես, Էնդի Գարսիա եւ այլք: 

Թրեյլեր՝


«Սղոց 8» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 26-ից)

Սարսափ ֆիլմերի սիրահարներն անպայման կգնահատեն այս կինոնկարը: «Սղոց» կինոպատման 8-րդ մասը խոստանում է սահմռկեցուցիչ տեսարաններ: 

Ամբողջ քաղաքը պատված է բազում մարդկային մարմիններով: Բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ մեղավոր է մեկ մարդ՝ Ջոն Քրամերը: Կարծես թե «Սղոց» մականունը կրող մարդասպանը 10 տարուց ավելի մահացած է: Ո՞վ է մեղավոր…

Ռեժիսորներ՝ Մայքլ եւ Փիթեր Սփիրիգ: Դերերում՝ Թոբին Բել, Լորա Վանդերվորթ, Հաննա Անդերսոն եւ այլք: 

Թրեյլեր՝ 


Բոնուս. «Սուպեր մամա-2» (հայաստանյան կինոթատրոններում՝ հոկտեմբերի 5-ից)

Հոկտեմբերի 5-ից հայկական կինոթատրոններում կհայտնվի «Սուպեր մամա» ֆիլմի երկրորդ մասը: Այդ ֆիլմում եւս սիրված հերոս տղամարդը կրկին կերպարանափոխվելու է կնոջ. նա հայտնվում է բանտում, իսկ առջեւում սպասվում են հետաքրքիր արկածներ: 

Կինոնկարի բեմադրող-ռեժիսորներն են Արման Մարությանը եւ Վահագն Խաչատրյանը: Դերերում հանդես են գալիս Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Լիլի Էլբակյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լեւոն Հարությունյանը եւ այլք: 

Թրեյլեր՝