Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-10-2017
Կայացավ «FastCredit Electronic MusicFest»-ը
Հոկտեմբերի 6-ի «FastCredit»-ը երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար մեծ եւ խենթ երաժշտական նվեր էր պատրաստել: Ազատության հրապարակում տիրում էր ջերմ ու վառ տրամադրություն:



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում «FastCredit»-ի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը, խոսելով համերգի մասին, նշեց, որ ընկերությունը որոշել է անակնկալ մատուցել երիտասարդներին, քանի որ նրանք առավել շատ նախընտրությունը տալիս են հենց էլեկտրոնային երաժշտությանը: 



«Այս յուրահատուկ փառատոնին մենք հրավիրել ենք հայտնի DJ-ների, որոնցից մեկը Վրաստանից է: Նմանօրինակ միջոցառում առաջին անգամ ենք իրականացնում, կարելի է համարել, որ ամառային տաք օրերի փակում  ենք անում»,-նշեց Հակոբ Ղոնջեյանը եւ հավելեց, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ:



Նրա խոսքով՝ համերգը նախատեսված է ոչ միայն երիտասարդների, այլեւ ավագ սերնդի եւ քաղաքի հյուրերի համար: 



Հակոբ Ղոնջեյանի հավաստմամբ՝ միայն համերգային ծրագրով չեն սահմանափակվելու. լինելու են անակնկալներ: Բարձր տրամադրությունն ապահովում էին DJ-ները՝ Հովհաննես Մինասյանը (DJ Rijj), «Karo Pillz» b2b Մաքս Դանիելյանը, «Supacooks»-ը, Սերժ Սիմոնյանը (DJ Serjo), b2b Արամ Չախոյանը, ինչպես նաեւ Վրաստանից հատուկ հյուր՝ Lasha Craft aka Mzhavia b2b Vako Tabatadze-ն: 



Մեզ հետ զրույցում DJ Serjon-ն նշեց, որ մեծ ուրախությամբ է մասնակցում այդ միջոցառմանը եւ առավել ուրախ է, որ լավագույն DJ-ները հանդես են գալիս մեկ բեմում. «Այսօր այնպիսի ֆորմատով ենք հանդես գալիս, երբ բեմում միանգամից երկու DJ-ներ են: Ես եւ Արամ Չախոյանը միասնական ելույթներ ունենք: Ի դեպ, մենք հաճախակի ենք միասին ելույթ ունենում»: 



Նշենք, որ «FastCredit»-ի նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ: