Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 10-10-2017
Ջոն Մալկովիչն այցելեց Ծիծեռնակաբերդ
Հոլիվուդյան լեգենդար դերասան Ջոն Մալկովիչը հոկտեմբերի 10-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Այնուհետեւ դերասանը շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ հաստատության փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ուղեկցությամբ: 

«Ցավոտ դաս». շրջայցից հետո թանգարանի հուշամատյանում գրեց Ջոն Մալկովիչը։

«Սա ցավոտ դաս էր, սարսափելի պատմություն, թե բացառապես ինչ հիմար պատճառներով մարդիկ կարող են նման արարքներ անել: Չեմ կարող առանձնացնել թանգարանի մի հատված, որն ինձ ամենից շատ է հուզել: Ամեն ինչ շատ հուզիչ էր, չեմ կարող առանձնացնել որեւէ բան»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանրահայտ դերասանը: