Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-10-2017
Խնամված եւ գեղեցիկ եղունգներ՝ ժամանակին համահունչ
Երիտասարդ աղջիկների հետաքրքրությունների շրջանակում եղունգների յուրահատուկ ձեւավորումը կարեւոր տեղ է զբաղեցնում: Ընդ որում` տարվա ցանկացած եղանակ ունենում է իր թրենդը, որը շատ արագ է տարածվում:

Եղունգների հարդարման տարբեր եղանակներ ու ոճեր կան, որոնք արվում են ըստ ճաշակի եւ նախասիրության: 2017 թվականի աշուն-ձմեռ հարդարանքների թվում պարզ, սակայն միեւնույն ժամանակ յուրահատուկ ձեւավորումներն են.



Այս սեզոնին կարելի է հանդիպել տարբեր գրառումներով հարդարված եղունգների: Ի դեպ, քննական շրջանում ուսանողներին խորհուրդ չի տրվում այդպիսի գրառումներով հարդարել եղունգները, քանի որ դրանք կարող են կասկածի տեղիք տալ:



Ակտուալ համարվող տերեւների ու ծաղիկների պատկերները եւս թրենդային են այս սեզոնին: Դրանք ավելի են նրբացնում մատները: 



«Մերկ եղունգներ». այս ոճը նրանց համար է, ովքեր նախընտրությունը տալիս են համեստ մատնահարդարմանը՝ առանց գունային միջամտության: Պարզապես մի քանի յուրահատուկ դետալների հավելում եւ ձեր եղունգները կլինեն իդեալական վիճակում: 



Եզրագծված մատնահարդարումը եւս այս սեզոնին ակտուալ է:  Դրանք ընդգծում են եղունգների կառուցվածքն ու առավել հավաք տեսք տալիս: