Նյութը՝ «ԱԽՈՒՐՅԱՆ» երիտասարդական ՀԿ-ից
Լուսանկարները՝ «ԱԽՈՒՐՅԱՆ» երիտասարդական ՀԿ-ից
Տեղադրվել է 13-10-2017
«Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ». փուլ 3
«ԱԽՈՒՐՅԱՆ» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ից մեկնարկեց «Մարտունակ երիտասարդ՝ հզոր բանակ» ռազմահայրենասիրական վրանային ճամբար ծրագրի երրորդ փուլը:

Ծրագրի նպատակն է 16-18 տարեկան 40 երիտասարդների շրջանում սերմանել հայրենասիրություն, ազգասիրություն, բարձրացնել հայկական բանակի հանդեպ հարգանքը, սերը եւ հայկական բանակում ծառայելու պատրաստակամությունը:

Ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի «Երեքնուկ» հանգստյան գոտում կկազմակերպվեն 7-օրյա վրանային ճամբար ՀՀ 10 մարզերի, Երեւանի, Ջավախքի եւ ԼՂՀ-ի 16-18 տարեկան նախազորակոչային տարիքի 40 երիտասարդների համար եւ ճանաչողական այց ՀՀ ՊՆ N զորամաս եւ 1 այց Արցախի ազատամարտի փառքի թանգարան:

Ճամբարային դասընթացների թեմաներն են՝ 
• «Զինծառայության հիմնական էությունը»,
• «Զինծառայողների դաստիարակության գործընթացի առանձնահատկությունները»,
• «Զինվորական կոլեկտիվը որպես առանձնահատուկ կոլեկտիվի տեսակ եւ նրա առանձնահատկությունները»,
• «Զինվորական կարգապահության ամրապնդման հիմնական մեթոդները»,
• «Կոնֆլիկտների տեսակները եւ դրանց կանխարգելման, հաղթահարման ձեւերը զինվորական կոլեկտիվներում»,
• «Մարտարվեստի տիրապետումը, որպես ինքնապաշտպանության գրավական»,
• «Մերօրյա հերոսները եւ նրանց կատարած սխրանքները»,
• «Մերօրյա հերոսների՝ հայրենիքի հանդեպ կատարած ծառայությունները որպես մատաղ սերնդի դաստիարակության հիմնաքար»:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ: