Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-10-2017
Այսօր աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օրն է
ՄԱԿ-ը 1992 թ. դեկտեմբերի 22-ին ընդունած իր հռչակագրով հոկտեմբերի 17-ը հռչակեց որպես Աղքատության վերացման դեմ պայքարի միջազգային օր եւ բոլոր պետություններին այդ օրը կոչ արեց պայքարել աղքատության դեմ:

Ի դեպ, օրվա ընտրությունն էլ պատահական չէ. պատմությունը կապված է 1987 թ. հոկտեմբերի 17-ի հետ, երբ ավելի քան հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են Փարիզի Տրոկադերո հրապարակում, որտեղ 1948 թ. ստորագրվել էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես հարգանքի տուրք ծայրահեղ աղքատության, բռնության ու սովի մատնված մարդկանց հիշատակին:

Հարկ է նշել, որ աղքատ գնահատվում են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից:

Աշխարհում մեկ մլրդ մարդ այսօր քաղցած է: Մոլորակի բնակչության 80 տոկոսը սոցիալապես անպաշտպան է: Այս վիճակագրական տվյալների հետեւում մարդկանց իրական կյանքեր են` հայրերի եւ մայրերի, որոնք ընտանիքը պահելու համար միջոցներ չունեն, երիտասարդների, որոնք կորցրել են հույսը եւ ապագայի հեռանկարներ չունեն:

Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներով՝ Հայաստանում աղքատության մակարդակը հասնում է 82%-ի: