Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 27-10-2017
Հրավիրում ենք հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովին
2017 թվականի նոյեմբերի 15-18-ը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստյան գոտում կկայանա հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը:
Ծրագրի հիմնական նպատակներն են՝ աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել քաղաքականության համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների  բարձրացումը  և խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը:

Ծրագրի խնդիրներն են՝ 
  • նախաձեռնել երկխոսություններ, քննարկումներ, բանավեճեր մասնակիցների միջև, 
  • ներկայացնել հաջողված փորձը, ամրապնդել երիտասարդական քաղաքականության, աշխատանքի և երիտասարդների մասնակցության ոլորտում միջպետական փորձի փոխանակումը, 
  • երկու երկրների երիտասարդական կազմակերպությունների միջև հաստատել արդյունավետ համագործակցային կապերը,
  • միջմշակութային երկխոսության միջոցով աջակցել ՀՀ և ՌԴ երիտասարդության միջև հանդուրժողականության, վստահության և սոցիալական համերաշխության ձևավորմանը:
Մասնակիցներին ներկայացվող պահանջները.
  • տարիքը 16-30 տարեկան,
  • երիտասարդական կազմակերպության անդամ կամ ուսանող,
  • Համաժողովի աշխատանքներին և հետագա զարգացումներին մասնակցության մոտիվացիա,
  • Միջազգային/միջմշակութային երիտասարդական միջոցառումներին մասնակցության փորձ,
  • Միջմշակութային երկխոսության զարգացման հետաքրքրվածություն,
  • Համաժողովի ընթացքում ստացված գիտելիքների տարածման պատրաստակամություն,
  • Համաժողովի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն,
  • Համաժողովի ծրագրի մասին սոցիալական ցանցերում կամ ԶԼՄ-ներում ինֆորմացիայի տարածման պատրաստակամություն:
Համաժողովի կազմակերպիչների կողմից կընտրվեն 45 մասնակիցներ և փորձագետներ ՀՀ-ից՝ վերոնշյալ չափանիշների հիման վրա: ՌԴ-ի կողմից Համաժողովին կմասնակցեն 35 երիտասարդներ և փորձագետներ: 
 
Ֆինանսական և տեխնիկական պայմանները՝

Կեցությունը, սնունդը և կազմակերպչական փոխադրումները Երևանից մասնակիցների համար վճարվում են Համաժողովի կազմակերպիչների կողմից: 

Խնդրում ենք մասնակցության հայտերը՝ Ձեր ինքնակենսագրությամբ ուղարկել մինչև ս.թ. նոյեմբերի 05-ը eritportal@gmail.com էլեկտրոնային հասցեին: Կազմակերպիչների կողմից կիրականացվի ընտրություն և արդյունքների մասին կծանուցվի դիմողներին:

Հայտադիմումը և ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից:
 
Համաժողովի կազմակերպիչներն են՝
 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, ՌԴ կրթության և գիտության նախարարություն, ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալություն, «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպություն:

Հավելյալ ինֆորմացիայի համար կարող եք դիմել՝ 011 70-45-47 կամ գրել eritportal@gmail.com: