Նյութը՝ «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի թիմից
Տեղադրվել է 29-10-2017
Տեղեկատվական հանդիպումներ մարզաբնակ երիտասարդների համար
Հոկտեմբերի 29-ից 31-ը Հայաստանում «Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն»-ի թիմը այցելելու է Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:

Նպատակը՝ Եվրամիության «Erasmus+ Երիտասարդություն» ծրագրի մասին տեղեկատվական հանդիպումների անցկացումն է։

Եթե ցանկանում եք տեղեկանալ «Erasmus+ Երիտասարդություն» ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունների մասին, ապա հրավիրում ենք ներկա գտնվելու տեղեկատվական հանդիպումներին: