Նյութը՝ «Երիտասարդությունը հանուն խաղաղության եւ հավասարության» ՀԿ-ից
Տեղադրվել է 17-11-2017
Երկխոսություն՝ հանուն երիտասարդների մասնակցության եւ երիտասարդական քաղաքականության
«Միջմշակութային երկխոսության, ժողովրդավարության եւ խաղաղության երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունը, Խոժուվի քաղաքապետարանը (Լեհաստան), «Ստելլա» երիտասարդական ասոցիացիան (Ուկրաինա), Սոցիալական իննովացիոն ձեռնարկատիրությունների զարգացման սլովակյան ասոցիացիան (Սլովակիա) եւ «Երիտասարդությունը հանուն խաղաղության եւ հավասարության» հասարակական կազմակերպությունը (Վրաստան) Եվրոպական միության Էրասմուս+ ծրագրի ֆինանսավորմամբ իրականացնում են կարողությունների զարգացման ծրագիր, որի շրջանակում միջոցառումներ են տեղի ունենալու Լեհաստանում, Սլովակիայում, Ուկրաինայում, Հայաստանում եւ Վրաստանում։

Ծրագրի նպատակն է խթանել երիտասարդների մասնակցությունը միջազգային երիտասարդական ծրագրերին, օժանդակել երիտասարդական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը, խրախուսել փոքր քաղաքներում երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումը՝ համայնքային մակարդակում օգտագործելով Եվրոպական միության երկրների փորձը։

Ծրագրին կարող են մասնակցել երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ, երիտասարդ ուսուցանողներ, քաղաքապետարանների երիտասարդության հարցերով զբաղվող աշխատակիցներ։

Ծրագրի շրջանակում առաջին գործողությունը՝ կարողությունների զարգացման միջոցառումը, 2017 թ. դեկտեմբերի 5-12-ը տեղի է ունենալու Լեհաստանի Խոժուվ քաղաքում։

Միջոցառման ընթացքում կեցության եւ սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները։ Ճանապարհածախսը փոխհատուցվելու է Էրասմուս+ ծրագրի շրջանակում։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է։

Մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել http://www.yciddp.com կայքում։