Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 21-11-2017
««Էրազմուս+ երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագրի շրջանակներում
Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանում «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնի» կողմից 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում կիրականացվի ««Էրազմուս+ երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագիրը:

««Էրազմուս+ երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագրի նպատակն է  երիտասարդներին,  երիտասարդական աշխատողներին, երիտասարդական կազմակերպություններին ներկայացնել Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները:

Մասնակիցները պետք է լինեն երիտասարդ (16-30 տարեկան), երիտասարդական աշխատողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆինանսական եւ տեխնիկական պայմանները՝ սննդի եւ Երեւան-Չարենցավան-Երեւան փոխադրամն հետ կապված ծախսերը մասնակիցների համար իրականացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: 

Խնդրում ենք մասնակցության հայտերը մինչեւ ս.թ. դեկտեմբերի 5-ը ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեին: 

Կիրականացվի ընտրություն եւ արդյունքների մասին կծանուցվի դիմողին: