Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-12-2017
Հումոր+ դասական երաժշտություն
Աշխատանքային շաբաթվա վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 22-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ դասական երեկո՝ համեմված հումորով:
Երեկոյի ընթացքում ֆիլհարմոնիկի հետ, Էդուարդ Թոփչյանից զատ, բեմում էին նաեւ Սերգեյ Սարգսյանը, Արուս Տիգրանյանը, Գեւորգ Մինասյանը: Երեկոյի բացման արարողությունը, ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես վստահված էր  սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանին, ով, «մարզելով» երաժիշտներին, «լարելով» գործիքները, կախարդական դիրիժորական փայտիկը հանձնեց մաեստրոյին եւ միացավ հանդիսատեսին՝ վայելելու երեկոն:

Հումորային մանրապատումներ, լավ տրամադրություն, ամանորյա հանրաճանաչ նվագախմբային ու երգչախմբային երաժշտություն եւ իհարկե բարձր ծափահարություններ:

Երեկոյի ընթացքում հանդես եկավ նաեւ Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի մանկական երգչախումբը՝ կատարելով ամանորյա ստեղծագործություններ: 

Երեկոյի ընթացքում նվագախմբի ղեկավար Է. Թոփչյանն ընդգծեց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի գալիք տարում բոլոր հայերը լինեն նվագախմբի երկրպագուները, քանի որ նվագախումբն անում է հնարավորը՝ լավագույնը լինելու համար:

Ի դեպ, դիրիժորն ընդգծեց նաեւ, որ տարին եղել է հագեցած.  նվագախմբին հաջողվել է ձեռք բերել բազմաթիվ նոր  երաժշտական գործիքներ:

Նշենք, որ միջոցառման սցենարը գրել էր Վահրամ Սահակյանը, իսկ ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն էր:

Պատկերասրահ՝ Դասական երեկո՝ համեմված հումորով