Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-12-2017
Ներկայացվել է 2017 թ.-ի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի խորհրդանշական մրցանակը
«ՀՀ տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթող մարզիկներին կհանձնվի խորհրդանշական մրցանակը։
Շարունակվում է sms հաղորդագրությամբ քվեարկությունը։ 2017 թվականի 10 լավագույն մարզիկները որոշվելու են SMS քվեարկության, ինչպես նաև նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության միջոցով:

Նշենք, որ մասնակցելու համար անհրաժեշտ է www.best10.am կայքից ընտրել Ձեր նախընտրսծ մարզիկին ամրակցված հերթական համարն՝ այն ուղարկելով 1006 կարճ համարին։ 

Քվեարկության համար սահմանված ժամանակահատվածում մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել ընդամենը մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):

Արդյունքների ամփոփումը կլինի դեկտեմբերի 25֊ին՝ 18։00։ Մարզիկների մեծարման երեկոն դեկտեմբերի 27-ին՝ Մարզահամերգային համալիրում։


Հ.Գ.: Ստորեւ մրցույթին մասնակցող մարզիկների անվանացանկն ու հերթական համարներն են:

N

Անուն, ազգանուն

Մարզաձև

01

Ալեքսանյան Արթուր

Հունահռոմեական ըմբշամարտ

02

Ալեքսանյան Ռուբեն

Ծանրամարտ

03

Արոնյան Լևոն

Շախմատ

04

Բաչկով Հովհաննես

Բռնցքամարտ

05

Բերիանիձե Լեւան

Ազատ ոճի ըմբշամարտ

06

Գալուստյան Անաստասիա

Գեղասահք

07

Գրիգորյան Գրիգոր

Ազատ ոճի ըմբշամարտ

08

Թովմասյան Արթուր

Մարմնամարզություն

09

Կարապետյան Անդրանիկ

Ծանրամարտ

10

Կետոեւ Գեորգի

Ազատ ոճի ըմբշամարտ

11

Կիրակոսյան Տիգրան

Սամբո

12

Մանուկյան Մաքսիմ

Սամբո

13

Մանուկյան Մաքսիմ

Հունահռոմեական ըմբշամարտ

14

Մարտիրոսյան Սիմոն

Ծանրամարտ

15

Մերդինյան Հարություն

Մարմնամարզություն

16

Մինասյան Գոռ

Ծանրամարտ

17

Միքայելյան Սերգեյ

Դահուկային սպորտ

18

Մխիթարյան Հենրիխ

Ֆուտբոլ

19

Մխիթարյան Գրիգոր

Սամբո

20

Մկրտչյան Լիլիթ

Հրաձգություն

21

Սարգսյան Սարգիս

Ուշու

22

Ստեփանյան Էդգար

Հեծանվային սպորտ

23

Վարդազարյան Սերգեյ

Թաեքվոնդո

24

Վարդանյան Վաչիկ

Սամբո

25

Ֆրանգուլյան Վոլոդյա

Ազատ ոճի ըմբշամարտ