Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 25-12-2017
ԻՄՓԱՔԹ ակումբի ծրագրի շնորհիվ երիտասարդներն ավելի կիրազեկվեն ՏԻՄ-երի աշխատանքից
Արդեն երեք տարի է, ինչ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի ԻՄՓԱՔԹ ակումբն ակտիվ գործում է՝ բարձրացնելով տեղի երեխաների քաղաքացիական գիտակցությունն ու մասնակցության աստիճանը համայնքային կյանքում:
Ակումբը վերջերս շահեց նաեւ «Իջեւանի երիտասարդական բանկ» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհը: Այդպիսով  ակումբն իրականացրեց իր նոր համայնքային ծրագիրը՝ «Ավելի իրազեկ համայնք» անվամբ, որի նպատակն էր համայնքում բարձրացնել բնակիչների տեղեկացվածությունը տեղական ինքնակառավարման մարմնի ընդունած որոշումների մասին եւ ՏԻՄ որոշումների կայացման գործում մասնակցության մակարդակը: 

Ծրագիրը հնարավոր դարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Իջեւանի երիտասարդական բանկ» (ԻԵԲ) ծրագրի շրջանակում՝ Այգեհովիտի համայնքապետարանի (ղեկավար՝ Լյովա Գրիգորյան) եւ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության անմիջական համաֆինանսավորմամբ: 

Դրամաշնորհի շրջանակում վերանորոգվեցին Այգեհովիտի 2 կանգառները, եւ դրանցից յուրաքանչյուրում կահավորվեցին համապատասխան անկյուններ, որտեղ կտեղադրվեն ՏԻՄ նորությունները՝ ավագանու առաջիկա նիստի վայր, օր, ժամ, օրակարգ, նաեւ կայացված որոշումներ, ՏԻՄ-երի օրենսդրական այլ ակտեր ու գործառույթների վերաբերյալ իրավական ակտեր: Այդ անկյուններում կտեղադրվի նաեւ համայնքում կազմակերպվող այլ իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Ծրագրի շնորհիվ կբարձրանա Այգեհովիտ համայնքի բնակիչների իրազեկվածությունն ու մասնակցությունը համայնքային կյանքին եւ որոշումների կայացմանը, ինչպես նաեւ Այգեհովիտ համայնքի