Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 30-12-2017
Ձյունանուշը տարբեր երկրներում…
Ոչ միայն Ձմեռ պապն է Ամանորի սիրելի հյուրը, այլեւ Ձյունանուշը: Դեռեւս 19-րդ դարի 1-ին կեսին Ձյունանուշը ներկայացվում էր որպես փոքրիկ աղջնակ, սակայն հետագայում նրա կերպարը սկսեց նմանվել գեղանի օրիորդի:
Ձյունանուշի թե՛ կերպարը, թե՛ անվանակոչումը տարբեր երկրներում տարբեր է:
 
Իտալիայում նա հայտնի է փերի Բեֆանա անվամբ, Մոնղոլիայում՝ Զազան Օխին, Գերմանիայում՝ Քրիստկինդ, իսկ Շվեդիայում՝ Լյուսիա: 
 
Չնայած այն հանգամանքին, որ փերի Բեֆանան (Իտալիա), ով այդքան էլ գեղեցիկ չէ (մեծ քթով, ցախավելով տատիկ), որքան ռուսական Ձյունանուշը, ում ռուսներն անվանում են Սնեգուրոչկա, նրա հայտնվելը երեխաներին մեծ երջանկություն է պարգեւում: Ըստ լեգենդի՝ Բեֆանան, երեխաներին նվերներ տալով, քավում է նախկինում գործած իր մեղքերը: Փոխարենը՝ երեխաները նրան քաղցրավենիք եւ միրգ են հյուրասիրում:
 
 
Մոնղոլական Ձմեռ պապն (Ուվլին Ուվգունա) ունի երկու օգնական. Ժին Շինը (Նոր տարի. տղա) եւ Զազան Օխինը (Ձյունե աղջիկը): Ընդ որում՝ վերջինս սիրում է երեխաներին նվերներ տալ, երբ նրանք գուշակում են իր հանելուկը: 
 
 
Գերմանիայի Ձյունանուշը, ինչպես նշեցինք, կոչվում է Քրիստկինդ: Նա մշտապես երկար սպիտակ, աստղազարդ զգեստով է, գլխին՝ թագ, իսկ  ձեռքին՝ քաղցրավենիքով եւ աղանդերով զամբյուղ: Այդ գեղեցկուհին նվեր ստանալու հնարավորություն է տալիս տարվա ընթացքում իրենց չար պահած երեխաներին: Վերջիններս նրա համար երգում են եւ արտասանում: 


 
Շվեդիայում հայտնի Լյուսին (Լույսի թագուհի) դեռ հայտնի է անցյալ դարից, սակայն նրա հայտնվելու պատմությունը ողբերգական դրվագներով է հայտնի: Նրան նվիրված անգամ տոն կա, որը կոչվում է Սուրբ Լյուսիի տոն: Ավանդույթները մի փոքր փոխվել են, փոխվել է նաեւ նրա հագուստը: Վերջինս հիմա սպիտակ զգեստով է, մեջքին՝ կարմիր գոտի, գլխին՝ պսակ, որի վրա հաճախ մոմեր են դրվում: