Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-01-2018
5 ֆիլմեր, որոնք հունվարին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
2018-ի առաջին ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում հունվարին կարող եք դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:
Eritasard.am-ը, «Մոսկվա», «Կինոպարկ» եւ «Սինեմասթար» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 

«Մեծագույն շոումենը» (հայաստանյան կինոթատրոններում՝ հունվարի 4-ից)

Ֆինեաս Թեյլոր Բարնումը միշտ երազում էր պատմության մեջ մտնելու մասին, սակայն նրա ոչ մի գործունեություն նրան հաճույք չէր պատճառում: Եվ, երբ թվում էր, որ աշխարհը նրան դեմ է, նա որոշում է գնալ իր երազանքի հետեւից: Բարնումը կազմակերպում է շլացուցիչ սենսացիոն ներկայացում, որը դարձավ համաշխարհային շոու բիզնեսի սկիզբը:

Ռեժիսոր՝ Մայքլ Գրեյսի:
Դերերում՝ Հյու Ջեքման, Զենդայա, Զաք Էֆրոն եւ այլք: 


«Մոլիի խաղը» (հայաստանյան կինոթատրոններում՝ հունվարի 11-ից)

Մոլի Բլումին անվանում էին պոկերի արքայադուստր: Նա կառուցել էր Հոլիվուդի ամենաթանկ ընդհատակյա խաղատունը: Ամեն րոպե այստեղ մեծ խաղադրույքներ են անում կինոաստղերը, շեյխերը, միալիարդատերերը: Սակայն մեծ փողերից արյունի հոտ է գալիս: Ինչպես ապրել, երբ քո հետեւից ընկած է եւ՛ մաֆիան, եւ՛ ԿՀԲ-ն:

Ռեժիսոր՝ Աարոն Սորկին:
Դերերում՝ Ջեսիկա Չեսթեյն, Իդրիս Էլբա, Քեւին Քոսթներ եւ այլք: 


«Ամեն ինչ դեռ նոր է սկսվում» (հայաստանյան կինոթատրոններում՝ հունվարի 11-ից)

Դյուկը տարբեր հանցագործ խմբավորումների, հիանալի դատապաշտպան է: Նա լավ ժամանակ է անց կացնում Կապրի կոչվող վիլլայում, որտեղ ամեն օր կազմակերպում է տարբեր տեսակի խնջույքներ: Օրերից մի օր՝ Ամանորին, վիլլա է այցելում նախկին գաղտնի գործակալ Լեոն եւ ամեն ինչ տակն ու վրա է անում:

Ռեժիսոր՝ Ռոն Շելթոն:
Դերերում՝ Մորգան Ֆրիմեն, Թոմի Լի Ջոնս, Ռենե Ռուսո եւ այլք: 


«Պադինգտոնի արկածները 2» (հայաստանյան կինոթատրոններում՝ հունվարի 18-ից)

Այս կինոնկարը արդեն սիրված դարձած Պադինգտոն արջուկի արկածների շարունակությունն է: Պադինգտոնն ապրում է Բրաունների ընտանիքում, եւ տարածքի բնակիչների սիրելին է: Արջուկը նվեր է փնտրում իր մորաքրոջ համար, սակայն դեպքերը տարօրինակ շրջադարձ են ստանում… 

Ռեժիսոր՝ Փոլ Քինգ: 
 

«Լաբիրինթոսում վազողը. մահվան դեմ դեղամիջոց» (հայաստանյան կինոթատրոններում՝ հունվարի 25-ից)

Այս ֆիլմը «Լաբիրինթոսում վազողը» ֆրանշիզի երրորդ եւ եզրափակիչ մասն է: Թոմասի գլխավորությամբ ֆիլմի հերոսները պետք է վերջին անգամ բախվեն W.C.K.D. կազմակերպության հետ՝ փորձելով գտնել հիվանդության դեմ դեղ: Հիվանդություն, որը ոչնչացրել է մոլորակի բնակչությունը:

Ռեժիսոր՝ Ուես Բոլ:
Դերերում՝ Դիլան Օ՛Բրայեն, Կայա Սկոլեդարիո, Թոմաս Բրոդի-Սանգսթեր եւ այլք: