Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-01-2018
Ավելի քան 4 մլն հայտ է ներկայացվել
Ֆուտբոլի 2018 թ.-ի Աշխարհի գավաթի խաղարկության տոմսերի պաշտոնական վաճառքի երկրոդ փուլը կավարտվի հունվարի 31-ին:

Ռուսաստանում գալիք ամռանը կայանալիք Աշխարհի գավաթի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է չափազանց բարձր լինել: Համաձայն ՖԻՖԱ-ի կողմից հրապարակված տվյալների՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից, երբ սկսվեց տոմսերի վաճառքի ընթացիկ փուլի (երկրորդ) վաճառքը, պաշտոնական տվյալներով ներկայացվել է 4 021 211 տոմս ձեռք բերելու հայտ:

Ներկայիս դրությամբ ամենաշատ հայտերը ներկայացվել են ռուս ֆուտբոլասերների կողմից: Հայտերի քանակով առաջատար դիրքերում են գտնվում նաեւ Գերմանիայի, Արգենտինայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Պերուի, Լեհաստանի, Իսպանիայի, Կոլումբիայի, ԱՄՆ-ի եւ Հոլանդիայի հավաքականների երկրպագուները:

Հատկանշական է, որ ընդհանուր հայտերի մոտ 55%-ն իրականացրել են ռուս երկրպագուները: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսին է միջոցառման վերաբերյալ հայ ֆուտբոլասերների արձագանքը։