Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 21-02-2018
Կարճատեւ, բայց հաղթական մենամարտ հայ մարզիկի կողմից
Հարութ Գրիգորյանը եզրափակիչում մարտ է անցկացրել հոլանդացի մրցակցի հետ եւ հաղթել է 2 րոպեից էլ քիչ ժամանակում։

Հեղինակավոր «Glory Kickboxing» մրցաշարում լավագույնս է ելույթ ունեցել Հարութ Գրիգորյանը: Հայ մարզիկը մրցաշարի եզրափակիչում հաղթական մարտ է մղել Նիդերլանդները ներկայացնող Մուրթել Գրոնհարտի հետ։ Հաղթանակը թույլ է տվել Հարություն Գրիգորյանին հռչակվել միջին քաշային կարգում քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն։

Ամենահետաքրքիր պահը, սակայն, Գրիգորյան-Գրոնհարտ մրցամարտի տեւողությունն է եղել։ Այն ավարտվել է հենց առաջին ռաունդում. հայ մարզիկը մրցակցին նոկաուտի է ենթարկել ընդամենը 1 րոպե 50 վայրկյանում։

Հատկանշական է, որ սա ռեւանշ մրցամարտ էր: Դեռ 2017թ.-ի հունիսին կայացած առաջին մարտում հոլանդացուն հաջողվել էր նոկաուտի ենթարկել հայ մարզիկին՝ խախտելով «Արդար խաղ»-ի կանոնները։ Համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել այդ պահը, երբ Գրոնհարտը հարվածել էր Գրիգորյանին, երբ վերջինս թիկունքով էր շրջված դեպի հոլանդացին։

Տեսանյութ