Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-03-2018
Ռուսական արվեստի հավաքածուների գնահատում Երեւանում
«Bonhams» աճուրդի տունը ուրախությամբ տեղեկացնում է ռուսական արվեստի բաժնի մասնագետի երեւանյան այցի մասին, ով կտրամադրի օգտակար խորհրդատվություն:

Մարտի 27-ին «Bonhams» ընկերության առաջատար փորձագետ ու ռուսական արվեստի բաժնի տնօրեն Դարյա Չերնենկոն հրավիրում է ռուսական արվեստի հայ կոլեկցիոներներին՝  գեղանկարչության, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների եւ սրբապատկերների անվճար եւ կոնֆիդենցիալ գնահատմանը: 

Դարյա Չերնենկոյի համոզմամբ՝ Հայաստանում բավականին մեծ հետաքրքրություն կա միջազգային աճուրդի շուկային մասնակցելու առումով. «Հայաստանը՝ իր գեղանկարչական դպրոցի հարուստ պատմությամբ, ունի հավաքածու ստեղծելու հնագույն ավանդույթ: Ամենահայտնի անունը, որն ասոցացվում է այդ երեւույթի հետ, Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր հավաքածուն հիմք հանդիսացավ Երեւանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծման համար»:

Ընկերության մասնագետների վստահեցմամբ՝ «Bonhams» տան հաճախորդների թվում են Հայաստանի նշանավոր կոլեկցիոներները, բայց կազմակերպիչների համար նույնքան հետաքրքրական է աճուրդի տան նոր մասնակիցների հետ համագործակցելը: Դիտարկումները ցույց են տվել, որ առավել հաճախ նրանք այն ընտանիքներն են, որոնք սերնդեսերունդ հավաքում են 19-րդ եւ 20-րդ դդ. առավել նշանակալի ռուս գեղանկարիչների գործեր, «Faberge» եւ դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, ռուսական էմալ, արծաթ, ճենապակի եւ ռուսական սրբապատկերներ: Նախաձեռնության նպատակն է կոլեկցիոներների եւ աճուրդի տան համատեղ աշխատանքն ու ինտեգրումը միջազգային արտ-գործընթացներին:   

«Ռուսական արվեստ» ասելով աճուրդային աշխարհը հաճախ հասկանում է միայն կայսրական ու Խորհրդային Ռուսաստանի արվեստը, սակայն այն ներառում է նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների, այդ թվում` հայկական, վրացական, ուզբեկական, ուկրաինական արվեստները:

«Հայկական դպրոցը կարեւոր տեղ է զբաղեցնում ռուսական եւ խորհրդային պատմության մեջ,- նշում է Դարյա Չերնենկոն,- Հայաստանն աշխարհին նվիրել է այնպիսի չգերազանցված վարպետներ, ինչպիսիք են՝ Հովհաննես Այվազյան (Իվան Այվազովսկի), Մարտիրոս Սարյան, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան, Եղիշե Թադեւոսյան, Դմիտրի Նալբանդյան եւ այլ նշանավոր տաղանդներ: Այդ նկարիչների աշխատանքները, որպես կանոն, ունեն մեծ աճուրդային հաջողություն»:

Հիշեցնենք, որ միջոցառումը մարտի 27-ին կանցկացվի «ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ» հյուրանոցում: Արվեստի այն նմուշները, որոնց սեփականատերերը կցանկանան հանել աճուրդային վաճառքի, կներկայացվեն հունիսի 6-ին Լոնդոնում կայանալիք «Bonhams» ռուսական արվեստի հանրահայտ աճուրդում:

Կայանալիք աճուրդների, ինչպես նաեւ մասնագիտացման ոլորտների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար առաջարկում ենք այցելել ընկերության կայքէջ` 
https://www.bonhams.com/valuation_events/25677: