Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-03-2018
Հենրիխ Մխիթարյանի հետ «Արսենալը» առաջ է շարժվում
Երկու վստահ հաղթանակ տոնելով իտալական «Միլանի» նկատմամբ՝ անգլիական «Արսենալը» հաղթահարեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի արգելքը։

Անգլիական «Արսենալը» Պրեմիեր լիգայում անհաջող խաղերից հետո հույս ունի Եվրոպա լիգայում հաղթանակի գնով հաջորդ տարի հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Այդ մասին խոսում է թիմի ֆուտբոլիստների նվիրվածությունը իտալական «Միլանի» հետ դիմակայությունում։

Եթե անգլիական թիմը մրցավեճին մոտեցել էր ծանր պարտությունների ֆոնին, ապա այլ պատկեր էր տիրում «Միլանում»։ Իտալական թիմը բավականին կուռ թիմ էր դարձել մրցաշրջանի ընթացքից թիմը գլխավորած Ջենառո Գատուզոյի գլխավորությամբ։

Իտալիայում «Միլանը» չկարողացավ ապացուցել է, որ պատրաստ է պայքարել տիտղոսի համար եւ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում պարտվեց 0-2 հաշվով։ Պատասխան խաղում հետ բերել կորցրածը հեշտ չէր լինելու։

Լոնդոնում կայացած պատասխան խաղում «Արսենալը» կրկին առավելության հասավ մրցակցի հանդեպ։ «Միլանը» պարտվեց 2 գնդակի տարբերությամբ՝ 1-3:

Լոնդոնյան հանդիպման սկզբում երկու թիմերն էլ զգույշ էին գործում, քանի որ անզգույշ լինելու իրավունք չունեին. բաց թողած մեկ գնդակը կարող էր փոխել դիմակայության հետագա ընթացքը։ Զգուշավորության պայմաններում անցած խաղի հաշիվը բացեցին «ռոսոներիները»: Հանդիպման 35-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Հական Չալխանօղլուն՝ ապացուցելով, որ ինքը շարունակում է հեռահար հարվածների վարպետ մնալ։

Շատ արագ լոնդոնցիները պատասխան գնդակը խփեցին. անցավ ընդամենը 4 րոպե, եւ Անգլիային հավաքականի հարձակվող Դենի Ուելբեկը փոքր անգամ սեփական նախաձեռնությամբ որոշեց ընկնել մրցակցի տուգանային հրապարակում։ Խաղի գլխավոր մրցավարը չնկատելու դրեց նրա սիմուլյացիան ու ցույց տվեց 11-մետրանոց նշակետը: Գնդակին մոտեցած «տուժողը» անվրեպ իրացրեց իրեն վստահված պատասխանատու հարվածը՝ 1-1:

«Միլանին» անհրաժեշտ էր առնվազն երկու գնդակ խփել հաջորդ փուլ անցնելու համար։ Սա բարդ էր խաղի ընթացքը հաշվի առնելով։ Գոլ խփելու «Միլանի» հետագա ջանքերն արդյունք չտվեցին:

Մինչդեռ «Արսենալը» հասավ նոր հաջողության, երբ հանդիպման 69-րդ րոպենին խաղադաշտից հեռացավ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման 71-րդ րոպեին «զինագործներին» առաջ մղեց թիմի հենակետային կիսապաշտպան Գրանիտ Ջական։ Վերջնական հաշիվն էլ ձեւակերպվեց խաղի 86-րդ րոպեին. հանդիպման վերջակետը դրեց «Արսենալի» մեկնարկային կազմում հայտնված Դենի Ուելբեկը:

Հենրիխ Մխիթարյանը հանդիպման ընթացքում գնդակ խփելու հնարավորություններ ունեցավ եւ կարող էր աչքի ընկնել, ինչպես Միլանում կայացած առաջին խաղում բացեց խաղի հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջում Հայաստանի ազգային հավաքականի ավագի գլխով հարվածից հետո գնդակը դարպասում կարող էր հայտնվել դիպավ դարպասաձողին: Երկրորդ կեսի սկզբում էլ նրա հարվածը հետ մղեց «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: