Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-03-2018
8 տարբեր թիմեր 8 տարբեր երկրներից
Եվրոպա լիգա մրցաշարում երբեք չի եղել դեպք, որ քառորդ եզրափակիչում հանդիպեն 8 տարբեր երկրների ներկայացուցիչներ։

ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգա մրցաշարի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում ստիպված կլինի Ռուսաստան գալ։ Քառորդ եզրափակիչում «զինագործները» զույգ են կազմել Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի հետ։

«Արսենալը» սեփական հարկի տակ ապրիլի 5-ին կընդունի «բանակայիններին», իսկ ընդամենը մեկ շաբաթ անց Արսեն Վենգերի գլխավորած թիմը կժամանի Մոսկվա։ Հատկանշական է, որ այս տարի ռուսաստանյանը թիմը Չեմպիոնների լիգայում ընդգրկված էր այն խնդում, որտեղ հանդես էր գալիս նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հենրիխ Մխիթարյանը այդ ժամանակ մանակցեց իր թիմի՝ «կարմիր սատանաների» կազմում «բանակայինների» հետ խաղերին։

Եվորպա լիգա մրցաշարի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքում ձեւավորվեցին նաեւ «Լայպցիգ»-«Մարսել», «Ատլետիկո»-«Սպորտինգ» եւ «Լացիո»-«Զալցբուրգ» զույգերը։ Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կանցկացնվեն ապրիլի 5-ին առաջինը նշված թիմի սեփական հարկի տակ: Պատասխան խաղերը նախատեսված են ապրիլի 12-ին: