Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-03-2018
Լեո Մեսսին խփեց 100-րդ գոլը Չեմպիոնների լիգայում
Արգենտինայի ազգային հավաքականի ավագը եւ Բարսելոնայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն կարողացավ հասնել հարյուրի սահմանին Չեմպիոնների լիգայում։

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Չելսիի» հետ պատասխան խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ (խմբ. խաղն ավարտվել է 3-0 հաշվով «կապտանռնագույնների» հաղթանակով) իր թիմին օգնելով դուրս գալ 1/4 եզրափակիչ: Նախկինում երբեք Լեո Մեսսին չէր հաջողվել աչքի ընկնել «Չելսիի» հետ խաղերում, սակայն դիմակայության երկու խաղում նա խփեց երեք գնդակը՝ մեկը Լոնդոնում, երկուսը՝ Կատալոնիայում։

Լոնդոնյան թիմի դարպասն ուղարկված գնդակները դարձան Չեմպիոնների լիգայում արգենտինացու համար թվով 99-րդը եւ 100-րդը։ Լեո Մեսսին դարձավ Կրիշտիանու Ռոնալդուից հետո պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստը, ով կարողացել է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում հասնել 100 գոլի սահմանին:

Հատկանշական է, որ այս ֆանտաստիկ ցուցանիշին հասնելու համար Լեո Մեսսիից պահանջվեց անցկացրել ուղիղ 14 խաղ եւ 1758 րոպե պակաս, ինչպես նաեւ 266 քիչ հարված կատարել դարպասին, քան Կրիշտիանու Ռոնալդուն: