Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-03-2018
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հետաքրքիր է երկրպագուներին
Աշխարհի գավաթի խառարկության շուրջ 1.3 մլն տոմս արդեն գտել է իր հասցեատիրոջը։
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերի սկզբից մինչեւ հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում երկրպագուները կարողացել են ձեռք բերել Աշխարհի գավաթի հանդիպումների շուրջ 1.3 մլն տոմս: Այս պահին դեռեւս հնարավոր է որոշ խաղերի տոմսեր ձեռք բերել, սակայն հիմնական հանդիպումների տոմսերն արդեն վաճառված են։

Տոմսերի վաճառքն իրականացվել է փուլերով։ Վաճառքի երկրորդ փուլում բաշխվել է մոտ 568 448 տոմս, իսկ առաջին փուլում, որի ժամանակ դեռեւս հայտնի չէին բոլոր մասնակիցները, բաշխվել էր շուրջ 735 168 տոմս: Այսպիսով՝ ընդհանուր առմամբ վաճառվել է 1 303 616 տոմս:

Վաճառված տոմսերի մեծ մասը բաժին է ընկել ռուս երկրպագուներին (197 832): Տասը առաջատարների ցուցակում են հայտնվել Կոլումբիայի (33 048), Բրազիլիայի (24 656), Պերուի (21 946), Գերմանիայի (21,639), ԱՄՆ-ի (20 347), Մեքսիկայի (18,155), Ավստրալիայի (15,906), Արգենտինայի (15 214), Անգլիայի (14 890) եւ Լեհաստանի (13 686) երկրպագուները: