Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-04-2018
5 ֆիլմեր, որոնք ապրիլին պետք է դիտել հայաստանյան կինոթատրոններում
2018-ի չորրորդ ամիսը հարուստ կլինի կինոպրեմիերաներով: Երեւանյան կինոթատրոններում ապրիլին կարող եք դիտել ինքնատիպ, յուրահատուկ ու սպասված կինոնկարներ:

Eritasard.am-ը, «Մոսկվա» եւ «Կինոպարկ» կինոթատրոնների տրամադրած տվյալների համաձայն, առանձնացրել է ամսվա 5 ուշագրավ կինոնկարները: 

«Մարիամ Մագդաղենացի» (հայաստանյան կինոթատրոններում՝ ապրիլի 5-ից)

Այս ֆիլմը պատմում է համաշխարհային պատմության ամենաառեղծվածային կերպարներից մեկի մասին: Մարիան, անտեսելով ժամանակի նախապաշարմունքները, թողնում է հարազատներին եւ միանում Հիսուս Նազարեթցու ղեկավարած խմբին: Որոշումը ճակատագրական նշանակություն ունեցավ…

Ռեժիսոր՝ Հարթ Դեւիս, դերերում՝ Ռունի Մարա, Խոակին Ֆենիկս, Թահար Ռահիմ եւ այլք:  

Թրեյլեր՝ 

«Ռեմփեյջ» (հայաստանյան կինոթատրոններում՝ ապրիլի 12-ից)

Դեւիս Օկոյին նախընտրում է հեռու մնալ մարդկանցից եւ շփվել Ջորջ անունով գորիլայի հետ, որին նա խնամում է ծնված օրվանից: Անհաջող փորձարկման արդյունքում կապիկը վերածվում է կատաղի հրեշի: Հետագայում պարզվում է, որ գոյություն ունեն այլ նմանատիպ գիշատիչներ:

Ռեժիսոր՝ Բրեդ Փեյթոն, դերերում՝ Դուեյն Ջոնսոն, Նաոմի Հարրիս, Մալին Աքերման եւ այլք: 

Թրեյլեր՝

«Վտանգավոր բիզնես» (հայաստանյան կինոթատրոններում՝ ապրիլի 19-ից)

Սեքսուալ շիկահերը ստեղծված է վտանգավոր բիզնեսի համար: Մի օր նրա աշխատակիցներից մեկը բացահայտում է այն բանաձեւը, որի հետեւից ընկած է ամբողջ աշխարհը: Նա խորամանկորեն կազմակերպում է իր առեւանգումը եւ փրկագին պահանջում իր կազմակերպությունից:

Ռեժիսոր` Նեշ Էդգարթոն, դերերում՝ Ջոել Էդգարթոն, Շառլիզ Թերոն, Ամանդա Սայֆրեդ եւ այլք: 

Թրեյլեր՝



«Մարզիչը» (հայաստանյան կինոթատրոններում՝ ապրիլի 19-ից)

Ռուսաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրի Ստոլեսխնիկովը սխալ է թույլ տալիս Ռումինիայի հետ ընկերական խաղում. տուգանային հարվածը չի իրացնում, եւ թիմը պարտվում է 0:1 հաշվով: Հասունանում է սկանդալը, որի արդյունքում Յուրին ավարտում է իր կարիերան եւ մեկնում է մի փոքրիկ քաղաք, որտեղ դառնում է տեղական թիմի մարզիչ: 

Ռեժիսոր՝ Դանիլա Կոզլովսկի, դերերում՝ Դանիլա Կոզլովսկի, Դմիտրի Վյատկին, Անդրեյ Սմոլյակով եւ այլք: 

Թրեյլեր՝ 



«Տաքսի 5» (հայաստանյան կինոթատրոններում՝ ապրիլի 19-ից)

Հանրահայտ «Տաքսի» կինոֆրանշիզը վերադառնում է: Հինգերորդ մասի հերոսը Մարսելի ոստիկանություն տեղափոխված ոստիկանն է, ով պետք է պայքարի իտալացի ավազակների դեմ: Ի դեպ, նրանք հզոր Ֆերարի ունեն…

Ռեժիսոր՝ Ֆրանկ Գաստամբիդ, դերերում՝ Սաբրինա Ուազանի, Բերնար Ֆարսի եւ այլք: 

Թրեյլեր՝