Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-04-2018
Մկոն, Արամեն եւ այլ աստղեր երիտասարդների հետ բասկետբոլ խաղացին
Ապրիլի 11-ին Երեւանի «Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի (նախկինում՝ «Միկա») մարզադահլիճում անցկացվեց «Աստղերի խաղ» երեք մասից բաղկացած բասկետբոլային միջոցառումը:

Իրադարձությանը մասնակցեցին ու բասկետբոլ խաղացին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, երգիչներ Արամեն ու Հայկ Դուրգարյանը, հաղորդավար Վահե Խանամիրյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը եւ այլք: 

«Աստղերի խաղ» միջոցառումը բաղկացած էր 3 մասից: Առաջին հանդիպման ընթացքում մրցեցին «Հայտնիներ» եւ «Անհայտներ» թիմերը: 

«Աստղերի խաղի» 2-րդ մասում տեղի ունեցավ «Դանք» մրցույթը, որտեղ միմյանց հետ մրցեցին բասկետբոլի Հայաստանի «Ա» լիգայի բասկետբոլիստները: Նախարարի պաշտոնակատար Ռոստոմյանը միջոցառման 3-րդ մասում որպես մրցավար հանդես եկավ «Ա» լիգայի հայ եւ լեգեոներ բասկետբոլիստների անուններով կոչվող «Բաբայան» եւ «Սիմովիչ» թիմերի հանդիպման ժամանակ:

Նշենք, որ աստղային «Հայտնիներ» թիմը հաղթեց պատանիներին: 

Պատկերասրահ՝ «Աստղերի խաղ» բասկետբոլային միջոցառումը