Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 10-05-2018
«Հարսանիք թիկունքում» տեսահոլովակի պրեմիերա
Գյումրու դրամատիկականի նոր ներկայացման երաժշտության հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, ով փորձել է 4 րոպեում խտացնել ներկայացման ամբողջ պատմությունը։

Ինչպես ներկայացումը, այնպես էլ տեսահոլովակը նվիրված են քառօրյա պատերազմի հերոսներին։ Կոմպոզիտորը Հայկոն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, իսկ մոնտաժողը՝ Էդուարդ Մատենցյանը («Էսքիզ ստուդիո»)։

Շուրջ մեկ տարի Գյումրու դրամատիկական թատրոնում ընթանում էին Անահիտ Աղասարյանի  «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրական աշխատանքները։ Պիեսը գրվել է հատուկ Գյումրու դրամատիկական թատրոնի համար։ Ներկայացման բեմադրող ռեժիսորը Լյուդվիգ Հարությունյանն է, նկարչական ձեւավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի, զգեստները՝ Լուսինե Խաչատրյանի։

Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիքի համար ամենաուրախ օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է պատերազմի գույժը՝ ընդհատելով կյանքի բնականոն ընթացքը։ Պատերազմը ոչ միայն ճակատում էր, այլեւ թիկունքում։

Ներկայացման առաջնախաղը Գյումրու դրամատիկական թատրոնում կարող եք դիտել մայիսի 30-ին եւ 31-ին: