Նյութը՝ «Տավուշի ինովացիոն կենտրոն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-05-2018
Մեկնարկել է «Առողջությունը որպես կյանքի արժեք» ծրագիրը
Իջեւանում ս/թ մայիսի 20-ից մեկնարկել է «Տավուշի ինովացիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջությունը որպես կյանքի արժեք» ծրագիրը:
Այն իրականացվում է Իջեւանի տարածարջանային պետական քոլեջի ուսանողների համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Իջեւան համայնքի երիտասարդների  շրջանում առողջ ապրելակերպի քարոզմումը եւ Իջեւանի տարածարջանային պետական քոլեջի ուսանողների ակտիվության բարձրացմանը, մասնագիտական դասընթացներ եւ առցանց քննարկումներ կազմակերպելու միջոցով: 

Դասընթացներն անցկացվելու են երեք աշխատանքային խմբերի ձեւավորմամբ: Յուրաքանչյուր խումբ կազմված է լինելու 20 մասնակիցներից: 
 
Ծրագրի հիմնական թեմաներն են՝
1. Առողջ սնունդ 
2. Վնասակար սովորություններ
3. Անձնական հիգիենա
4. Ֆիզիկական ակտիվություն

Ցանկացողները կարող են գրել tic.ngo@mail.ru  էլ. հասցեին: