Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-05-2018
Բացօթյա համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի 94-ամյակին
Արդեն մի քանի տարի է, ինչ մայիսի 22-ն իրական տոն է դառնում երեւանցիների եւ զբոսաշրջիկների համար: Այս տարին եւս բացառություն չէր:

Մայիսի 22-ին Երեւանը կրկին տոնեց աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի ծննդյան 94-ամյակը (նրա անունը կրող հրապարակում): 

Այս տարի եւս «Ararat» լեգենդար հայկական կոնյակների աջակցությամբ եւ «Թի Էմ Փրոդաքշն» ընկերության նախաձեռնությամբ կայացավ բացօթյա համերգ, որն աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին հարգանք եւ անսահման սեր արտահայտելու բացառիկ հնարավորություն է: 



Ելույթով հանդես եկան «Lucas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ Հայկ Պետրոսյանը:

Հնչեցին Շառլ Ազնավուրի բոլոր ժամանակների լավագույն երգերը՝ «She», «La Bohème», «La mamma», «Non je n'ai rien oublié» եւ այլն: 



Հ.Գ.: 94-ամյա լեգենդը, չնայած տարիքին, շարունակում է երգել, ստեղծագործել, քանի որ հոգով դեռ երիտասարդ է, այն երիտասարդը, ում համերգի տոմսերը ժամերի ընթացքում են սպառվում, ում համերգին սպասում են աշխարհի բոլոր անկյուններում:

Պատկերասրահ՝ Երեւանում տոնեցին Շառլ Ազնավուրի ծննդյան 94-ամյակը