Նյութը՝ Զարուհի Ասկարյանի, Իսպանիանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Զարուհի Ասկարյանի
Տեղադրվել է 29-05-2018
Այստեղ ամենաբարձր արժեքը մարդն է
Այստեղ ապրելով՝ սովորում եմ, սովորում եմ, ամեն օր սովորում եմ...

Մարդիկ այստեղ շատ աշխատասեր են, բայց նաեւ չեն մոռանում զվարճանքների մասին եւ շաբաթվա վերջում լիարժեք վայելում են կյանքը։ Շաբաթվա վերջում ուղղակի չի կարելի գործնական հարցերով անհանգստացնել։

Գալիսիայում նկատեցի եւս մի հետաքրքիր բան, երբ որեւէ աշխատանքի համար քեզ ժամկետ է տրվում, ապա մինչ այդ ժամկետի լրանալը նրանք հարցուփորձ չեն անում, թե ինչպես է ընթանում քո աշխատանքը, քանի որ դա ընկալվում է որպես ճնշում. եթե դու գիտես ժամկետի մասին, ուրեմն կանես այդ աշխատանքը քեզ հարմար գրաֆիկով։ Իհարկե, եթե օգնության կարիք ունես, համարձակ կարող ես դիմել, անպայման կստանաս օգնություն։

Եվ երբ փորձում ես շատ հարցեր տալ, շատ ճշտումներ անել, հատկապես եթե շատ ժամանակ կա այդ աշխատանքի համար, ապա պատասխանը մեկն  է. «Մի՛ անհանգստացիր»։

Քաղաքային տրանսպորտ համարյա թե չկա, ինչի պատճառով յուրաքանչյուր վայր գնում ես քայլելով, ինչն ինձ իսկապես դուր է գալիս, եւ կարող եմ ասել, որ լիովին հետ եմ վարժվել քաղաքային տրանսպորտից։

Եվ շատ կարեւոր ու դրական կողմերից մեկն այստեղ այն է, որ ամենաբարձր արժեքը մարդն է։