Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 05-06-2018
Միացե՛ք Երիտասարդ եվրոպական դեսպանների «կանաչ» տոնախմբությանը
Հունիսի 3-ին Արմավիր քաղաքում Երիտասարդ եվրոպական դեսպանները եւ «Արեւածագ» երեխաների աջակցության կենտրոնը համատեղ կազմակերպում են բնապահպանական միջոցառում:

Ընդհանուր հաշվով 20 ծառ կտնկվի Երիտասարդ դեսպանների եւ երեխաների կողմից: Ծառատունկին կհաջորդի «կանաչ» տոնախմբություն, որի ընթացքում կիրականացվեն բնապահպանական բացօթյա վարժություններ: Դրանք կներառեն աղբի կրճատման, տեսակավորման եւ վերամշակման վարժություններ, առողջ սնունդ եւ այլն:

Հայաստանում անտառային ճգնաժամը շարունակում է մնալ բնապահպանական ամենասուր խնդիրներից մեկը: Ըստ որոշ գիտնականների՝ անտառահատումների ներկայիս տեմպերը կհանգեցնեն համազգային անապատացման: Այս խնդրի մասին իրազեկությունը բարձրացնելու նպատակով որոշում է ընդունվել Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ Արմավիրում կազմակերպել ծառատունկ:

Ավելին՝ բնապահպանական բացօթյա միջոցառումները անհասանելի են համարվում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այդ իսկ պատճառով որպես միջոցառման իրականացման վայր ընտրվել է «Արեւածագ» երեխաների աջակցության կենտրոնը, որի շահառուները հաշմանդամություն ունեցող երեխաներն են: Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի վրա մեր ամենօրյա ազդեցության մասին իրազեկության բարձրացումն է՝ ուշադրություն կենտրոնացնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց վրա:

Երիտասարդ եվրոպական դեսպանները Արեւելյան գործընկերության երկրներում հունիսի 5-ին քաղաքացիական ներգրավվածության մի շարք միջոցառումներ կնախաձեռնեն Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակներում: Միջոցառումները տեղի կունենան 2018 թ. հունիսի 2-ից 10-ը եւ կծավալվեն ծառատունկների շուրջ, ինչը կբարձրացնի իրազեկվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության գործում ԵՄ-ի դերի մասին, ինչպես նաեւ կնպաստի Արեւելյան գործընկեր երկրներում էկոլոգիապես մաքուր ապրելակերպին: Նրանք ուղղակիորեն կներառեն համայնքներին՝ աշակերտներ, հասարակական կազմակերպություններ, ուսանողներ եւ այլն:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS east» ծրագիրը մեծապես կարեւորում է երիտասարդների ներգրավվածությունը: Այդ իսկ պատճառով 2016 թ.-ի մայիսին ծրագիրը հիմնադրել է  «Young European Neighbours» ցանցը եւ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, որոնց նպատակն է ԵՄ անդամ երկրների եւ Արեւելյան գործընկերության երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա) երիտասարդների եւ երիտասարդական կազմակերպությունների միջեւ ամրապնդել համագործակցությունը եւ կայուն կապերը:

Ցանցը հիմնականում գործում է օնլայն հարթակում, որը հեշտացնում է ԵՄ-ի մասին գաղափարների եւ տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաեւ խրախուսում երիտասարդների ներգրավվածությունը: Այն ուշադրությունն ուղղում է մարդկանց միջեւ ուղղակի շփման եւ երկխոսության վրա հիմնված գործողությունների վրա, որոնք կնպաստեն Եմ-ի եւ Արեւելյան գործընկերության հետ փոխհարաբերությունների խորացված ընկալմանը: