Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-06-2018
Մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը
Հունիսի 14-ից՝ մոտ 1 ամիս, ողջ աշխարհի ֆուտբոլասերները կգամվեն հեռուստացույցի առջեւ՝ դիտելու Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 2018 թ.-ի առաջնությունը:
32 թիմեր պայքարելու են լավագույնը ճանաչվելու բաղձալի տիտղոսի համար: Հանդիպումներն անցկացվելու են Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում, Կազանում, Սամարայում, Սարանսկում, Դոնի Ռոստովում, Սոչիում եւ Եկատերինբուրգում:

Աշխարհի առաջնության բացումից անմասն չի մնում նաեւ Հայաստանը: Մրցաշարի բացման մեկնարկը Հայաստանում տրվեց տոնական համերգով: Մինչեւ ուշ գիշեր իրենց կատարումներով տոնական տրամադրությունն ապահովեցին «DJ Kan»-ը՝ «Black Star»-ից, Արմեն Փահլեւանյանը, Հայկ Կարոյի Կարապետյանը եւ այլք: