Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 21-06-2018
Դրամաշնորհային մրցույթ` Իջեւանում ծրագրեր իրականացնելու նպատակով
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջեւան քաղաքում գործող երիտասարդական ՀԿ-ների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Իջեւանում ծրագրեր իրականացնելու նպատակով:

Դրամաշնորհների չափը մինչեւ 500 000 ՀՀ դրամ է: 

Կֆինանսավորվեն այն ծրագրերը, որոնք համապատասխանում են հետևյալ առաջնահերթություններին.
1. Երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության  խթանում,
2. Երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաև մասնագիտական կրթության և ձեռներեցության խրախուսում,
3. Երիտասարդական աշխատանքի կայացում և երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում,
4. Երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) և առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում,
5. Տեղական, ազգային և միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության և երիտասարդների շարժունության խրախուսում,
6. Ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների տարածման միջոցով:

Մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2018 թվականի հուլիսի 20-ը ներառյալ: 2018 թվականի երրորդ եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել սեպտեմբերի 10-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ իսկ ավարտը՝ ոչ ուշ, քան 2018 թվականի դեկտեմբերի 10-ը: 

Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ  Քր. Ասատրյանին եւ տպագիր ու էլեկտրոնային տարբերակներով ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, 227 սենյակ):  

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել:

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի հետ միաժամանակ պետք է կցի`

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) եւ ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, եւ անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ:
2. Ծրագրի նախահաշվի xls ֆայլը (կցվում է):
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի տեսքով, ձևաչափը կցվում է): Կազմակերպության կանոնադրությունը:
4. Կազմակերպության կանոնադրությունը:

Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը եւ ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձեւաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձեւափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձեւաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ:

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի եւ ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաեւ ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, եւ էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը: 

Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ եւ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31:

Հատուկ հիշեցում: Ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել կապիտալ բնույթի ծախսեր: