Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 27-06-2018
Քրիստինե Ասատրյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի կառավարության պատվիրակությանը
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն ընդունել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» ծրագրի շրջանակներում մեր երկրում գտնվող Սանկտ Պետերբուրգի կառավարության պատվիրակությանը:

Քննարկվել են նախարարության եւ Սանկտ Պետերբուրգի կառավարության երիտասարդական քաղաքականության եւ հասարակական կազմակերպությունների միջեւ փոխգործակցության հարցեր: Ինչպես նշել է նախարարի տեղակալ Ք. Ասատրյանը, գործընկերությունը երիտասարդական պետական քաղաքականության շրջանակներում կնպաստի երկու բարեկամ երկրների հետագա համագործակցության զարգացմանը:

Սանկտ Պետերբուրգի կառավարության երիտասարդական քաղաքականության եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Բոգդան Զաստավնին եւ երիտասարդների շրջանում սոցիալական ծրագրերի եւ հակասոցիալական երեւույթների կանխարգելման «Կոնտակտ» քաղաքային կենտրոնի տնօրեն Վահան Կանանյանը ներկայացրին իրենց կողմից իրականացված աշխատանքները՝ հայտնելով հետագա համագործակցության պատրաստակամության մասին: