Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 23-07-2018
«Յելլ Էքսթրիմ Պարկ»-ի խելահեղ տարեդարձը
Հուլիսի 21-ին արդեն սիրված եւ մեծ ժողովրդականություն վայելող «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ը նշեց ծննդյան 3-րդ տարեդարձը՝ YELL MAGIC BIRTHDAY-ը, որն ուղեկցվեց բացօթյա փարթիով:

«Յելլ Էքսթրիմ Պարկի» ծննդյան տոնակատարության ընթացքում ելույթներով հանդես եկան «Project 12», «The Windrose», «Allianplace» բենդերն ու «Նեմրա» ռոք խումբն իրենց կատարումներով, պարային խենթ ռիթմերով, DJ-ներ՝ Beatman-ը, Arik K-ը, Lucy Sowa, Big Broն: Միջոցառումն ավանդաբար վարեց Արսեն Գրիգորյանը (խուճուճ): 

Միջոցառմանը մասնակցեցին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները, օգտվելով զանազան մրցույթներից՝ Bubble football, սեղանի խաղեր, Jenga, XO, բալանս խաղ, քվեստներ եւ խաղերից: «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ում ամբողջ օրվա ընթացքում տիրում էր ջերմ տոնական մթնոլորտ: 

«Յելլ Էքստրիմ Պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ կազմակերպիչներն ամեն ինչ արել են հյուրերի բարձր տրամադրությունն ապահովելու համար: Նա հատուկ շեշտեց, որ այս պահին ամեն ինչ արվում է «Յելլ Էքստրիմ պարկը» հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ:

Ընթանում են բանակցություններ նոր ծառայություններ ներդնելու ուղղությամբ՝ հատուկ ժամանցային կենտրոնի հաճախորդների համար: Ըստ Տիգրան Չիբուխչյանի՝ գերնպատակն է մինչեւ 2025-ը այստեղ հյուրընկալել 250 հազար զբոսաշրջիկի, իսկ այս տարի ակնկալվում է, որ այն կհյուրընկալի 68 հազար այցելուի: 

Հավելենք, որ բոլոր նրանք, ովքեր գիշերեցին վրաններում վայելեցին հատուկ հյուրի՝ Ռուբեն Հախվերդյանի երգերը ավանդական խարույկի շուրջ:

Նշենք, որ «Յելլ Էքստրիմ պարկը» հիմնադրվել է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Առաջարկում է էքստրեմալ հանգիստ, հարմարավետ քոթեջներ, համեղ սնունդ՝ հյուրերին, աշխատանք՝ հարակից համայնքների բնակիչներին։

Պատկերասրահ՝ «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ը նշեց ծննդյան 3-րդ տարեդարձը