Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 02-08-2018
Հայտարարություն՝ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքին միանալու մասին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հրավիրում է հետաքրքրված երիտասարդական հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին միանալու երիտասարդության միջազգային օրվան նվիրված օգոստոսի 12-ին Իջեւան քաղաքում իրականացվող միջոցառումների շարքին:

Ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, օրը երիտասարդների համար վերածել տոնի՝ միաժամանակ նպաստելով Իջեւան քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը: 

Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների մեկնարկը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում կազմակերպելու նպատակով «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում» ծրագիրը նախատեսում է Իջեւան մեկնող երիտասարդների համար օգոստոսի 12-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հանրապետության հրապարակում իրականացնել «Ծանոթության միասնական նախաճաշ» միջոցառումը, որը կուղեկցվի երաժշտությամբ եւ միջոցառումների մեկնարկի ու ողջույնի խոսքերով:

Մեկնարկային միջոցառմանը կմասնակցեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար կազմից ներկայացուցիչ։ 

«Ծանոթության միասնական նախաճաշ»-ից հետո կկազմակերպվի ընտրված 100 մասնակիցների տեղափոխումը՝ Երեւանից Իջեւան եւ վերադարձը՝ երեկոյան ժամը 22:00-ին: 

Իջեւանում սննդի հետ կապված ծախսեր ծրագրով նախատեսված չեն: Իջեւանում կլինեն հանդիպումներ պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ երիտասարդական ոլորտի հայտնի ներկայացուցիչների հետ, մասնակություն պետական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված երիտասարդական բազմաթիվ միջոցառումների (տես՝ կից տեղեկատվական թերթը): Միջոցառումները նեռարում են եւ՛ կրթական, եւ՛ մշակութային, եւ՛ ժամանցային բնույթի միջոցառումներ՝ ֆորումներ, հանդիպում-քննարկումներ, ֆորում թատրոն, ցուցահանդես, «Սթրիթ-արթ» եւ համերգային ծրագիր DJ-ի մասնակցությամբ: 

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել ձեւաթուղթը մինչեւ օգոստոսի 09-ը: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն օգոստոսի 10-ին էլեկտրոնային նամակով: Հարցերի դեպքում կարող եք գրել cragrer.poak@gmail.com հասցեով կամ զանգահարել 011 704547 հեռախոսահամարով:

Ֆեյսբուքյան միջոցառման հղում