Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 08-08-2018
Երեւանում կայացավ 6-րդ ամենամյա «Վորքաութ ֆեսթ 2018» փառատոնը
Օգոստոսի 4-ին, Ազատության հրապարկում կայացավ «ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ»-ը՝ (WORKOUT FEST) առողջ ապրելակերպին ուղղված ամենամյա ամենամասշտաբային միջոցառումներից մեկը:
Միջոցառմանը մասնակցում էին մարզիկներ եւ վորքաութի թիմեր  Երեւանից, Հայաստանի մարզերի տարբեր քաղաքներից, Արցախից: Փառատոնը նվիրված էր Հայաստանում սթրիթ վորքաութ մարզաձեւի հիմադրման 6 ամյակին:
 
Միջոցառումն ուներ հագեցած օրակարգ, որի շրջանակում նախատեսված էր սթրիթ վորքաութ ուժային նորմատիվների մրցույթ, սթրիթ վորքաութի եւ  Հայաստանի Կյոկուշին Կարատեի Ֆեդերացիայի կարատեի ցուցադրական ելույթներ, բացօթյա ֆիթնես մասսայական մարզումներ, հայկական ավանդական շուրջպարեր եւ ռազմապարեր, բրեյք դանս շոու, ինչպես նաեւ STR ակումբի մասնակցությամբ տյունինգ շոու: 
 
«ՎՈՐՔԱՈՒԹ ՎԵՍԹ 2018» փառատոնի ժամանակ սահմանվեց բոլոր ներկաների մասնակցությամբ միաժամանակ գետնից հրումներ կատարելու ավանդական ռեկորդը: Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան: 
 
Միջոցառումն ուղեկցվեց բացօթյա փարթիով Փառատոնի հատուկ հյուր DJ Vakcina-ի մասնակցությամբ: 

«Տարեցտարի փառատոնի հանդեպ հետաքրքրությունն ավելի է մեծանում: Հաճելի է տեսնել, որ փառատոնն իր շուրջն է համախմբում մարզիկների Հայաստանի տարբեր ծայրերից: Մարզաձեւը Հայաստանում հիմնադրվել է 2012 թվականից եւ շատ կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտել: Սթրիթ վորքաութը զանգվածային սպորտային շարժում է, որը հիմնված է սեփական քաշով կատարվող ուժային վարժությունների վրա, եւ այսօր այդ մարզաձեւով զբաղվողների թիվը Հայաստանի 28 քաղաքներում եւ Արցախում գերազանցում է 1000-ը: Մենք փորձում ենք երիտասարդների համար ձեւավորել նոր միջավայր՝ նպատակ ունենալով Հայաստանում քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել բակային մարզումների մշակույթը, նպաստել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես առողջ սերնդի ձեւավորմանը»,- ողջունելով միջացառման հյուրերին՝ ասաց Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի նախագահ Ղազար Հակոբյանը:
 
«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018»-ի գլխավոր հովանավորը "Family Network" (F net) ընկերությունն էր, որը որպես սոցիալապես պատասխանատու բիզնես մշտապես աջակցում է Հայաստանում առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը:
 
«Այնքան հպարտ եւ ուրախ եմ՝ այստեղ տեսնելով այսքան շատ սպորտային, առույգ եւ ակտիվ երիտասարդներ եւ ընտանիքներ: “Family Network”-ը միշտ այնպիսի միջոցառումների կողքին է, որոնք նպաստում են ֆիզիկապես եւ մտավոր առողջ, ուժեղ եւ խելացի ընտանիքի եւ սերնդի ձեւավորմանն ու զարգացմանը: Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիան այս նախաձեռնությամբ շատ պատասխանատու եւ կարեւոր առաքելություն է իրականացնում՝ փոխելով այսօրվա «թվայնացված սերնդի»՝ այսպես կոչված "google generation"-ի կյանքը, հետ բերելով նրանց դեպի շփումը, բակային խաղերը, սպորտը։ Սպորտը ջանք է, եռանդ, կամքի ուժ... Եվ այդ եռանդով ու կամքի ուժով 3 երիտասարդներով ուղիղ ինը տարի առաջ հիմնեցինք “FamilyNetwork”-ի՝ մեր այն ժամանակ փոքրիկ ընտանիքը, որն այսօր արդեն ունի 50 աշխատակից, բաժանորդների բազմահազար բանակ, մի խոսքով իսկական մեծ, չաղ հավեսով հայկական ընտանիք»,-իր ողջույնի խոսքում նշեց միջոցառման գլխավոր հովանավոր "Family Network" ընկերության համահիմնադիր Գեւորգ Ենգիբարյանը:

«ՎՈՐՔԱՈՒԹ ՖԵՍԹ 2018» փառատոնն անցկացվում էր Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ «Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակում: