Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 15-08-2018
Կամավորական շարժման մասնակցելու հրավեր
Հրավիրում ենք մասնակցելու երիտասարդների շրջանում թմրամիջոցներից կախվածության եւ հակասոցիալական երեւույթների կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում անցկացվող կամավորական շարժման առաջնորդների 15-րդ հավաքին:
2018 թվականի օգոստոսի 27-30-ը երիտասարդների շրջանում թմրամիջոցներից կախվածության եւ հակասոցիալական երեւույթների կանխարգելման համալիր միջոցառումների իրականացման շրջանակներում Սանկտ-Պետերբուրգի «Սոցիալական ծրագրերի եւ երիտասարդության շրջանում հակահասարակական երեւույթների կանխարգելման «Կոնտակտ»» պետական բյուջետային գործակալությունը երիտասարդական քաղաքականության եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հանձնաժողովի աջակցությամբ անցկացնելու է Սանկտ-Պետերբուրգի կամավորական շարժման առաջնորդների 15-րդ հավաքը (այսուհետ Հավաք), որին հրավիրված է մասնակցելու նաեւ Հայաստանի Հանրապետության  5 հոգուց կազմված պատվիրակությունը:
 
Հավաքին կարող են մասնակցել կամավորական շարժման 16-30 տարեկան առաջնորդներ, որոնք իրականացրել են երիտասարդության շրջանում կախվածության տարբեր տեսակների կանխարգելմանն ու անվտանգության մշակույթի հանրայնացմանն ուղղված նախագծեր:
 
Հավաքի մասնակիցների կեցության եւ սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցները: Հավաքի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ կից ֆայլից: 
 
Հավաքին մասնակցելու ցանկություն ունեցող եւ իրենց ճանապարհածախսը հոգալու պատրաստ կամավորական շարժման առաջնորդները կարող են մինչեւ 2018 թ. օգոստոսի 17-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 220 սենյակ (հեռ.՝ 011 54 69 31) ներկայացնել՝ 
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն,
- երաշխավորագիր գործուղող կազմակերպությունից,
- հետաքրքրության նամակ:

Թեկնածուների ընտրությունը կկատարվի ըստ ներկայացված փաստաթղթերի եւ հարցազրույցի արդյունքի: