Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 15-08-2018
Երիտասարդների եւ ուսանողների միջազգային փառատոնին մասնակցության հրավեր
2018 թ. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը Տաջիկստանի Հանրապետության Դուշանբե քաղաքում եւ Սոգդսկիի շրջանում տեղի է ունենալու ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդների եւ ուսանողների միջազգային փառատոն՝ «Տաջիկստանը եւ Մետաքսի ճանապարհը. պատմություն եւ արդիականություն» թեմայով, որին հրավիրված է մասնակցելու նաեւ Հայաստանի Հանրապետության 4 հոգուց կազմված պատվիրակություն:
Փառատոնի շրջանակներում իրականացվելիք կոնֆերանսի քննարկումների հարթակների թեմաներն են՝ 
Երիտասարդները ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ, 
Երիտասարդների դերը խմելու ջրի պաշտպանության գործում, 
Կամավորական շարժման զարգացումը ԱՊՀ-ում եւ Շանհայի հանագործակցության կազմակերպությունում, 
Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական ծրագրեր:

Փառատոնին կարող են մասնակցել երիտասարդ կամավորներ, ուսանողներ, երիտասարդ երգիչներ: 

Փառատոնի մասնակիցների կեցության եւ սննդի ծախսերը հոգում են կազմակերպիչները, իսկ ճանապարհածախսը՝ մասնակիցները: 

Փառատոնին մասնակցելու ցանկություն ունեցող եւ իրենց ճանապարհածախսը հոգալու պատրաստ թեկնածուները կարող են մինչեւ 2018 թ. օգոստոսի 17-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության 220 սենյակ (հեռ.՝ 011 54 69 31) ներկայացնել՝ 
անձնագրի պատճեն,
ինքնակենսագրություն,
երաշխավորագիր գործուղող կազմակերպությունից,
հետաքրքրության նամակ,
կոնֆերանսում ելույթի թեմա:

Թեկնածուների ընտրությունը կկատարվի ըստ ներկայացված փաստաթղթերի եւ հարցազրույցի արդյունքի: