Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 18-08-2018
Երիտասարդության օրը նշվեց նաեւ Ջավախքում
Երիտասարդական ակումբների դաշտնության անդամ կազմակերպությունը Ջավախքում միջոցառում է կազմակերպել՝ համախմբելով տեղի երիտասարդությանը։

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, բացի մայրաքաղաքում եւ ՀՀ մարզերում տասնյակ երիտասարդական ակումբներ ունենալուց, ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ հարեւան Վրաստանում՝ համախմբելով տեղի հայ երիտասարդներին։ Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում ինքնատիպ միջոցառում է կայացել նաեւ Ջավախքում։

Վրաստանում գործող «SmartSchool» երիտասարդական ակումբի կամավորները Խանդո գյուղում նշել են Երիտասարդության միջազգային օրը։ Տոնական օրվա շրջանակում հանդիպում-քննարկում տեղի ունեցավ տեղի երիտասարդության հետ։ Միջոցառման շրջանակում վերհանվել են համայնքում առկա հիմնախնդիրները, առաջարկներ են հնչել տեղացի երիտասարդությանն ակտիվացնելու եւ համայնքի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու տեսանկյունից։

Երիտասարդական ակումբի կամավորները Երիտասարդության միջազգային օրվա շրջանակներում ուխտագնացություն են իրականացրել նաեւ Սուրբ խաչ եկեղեցի։ Երիտասարդները մասնակցել են նաեւ Խաղողի օրհնության կարգին: