Նյութը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Լուսանկարները՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Տեղադրվել է 31-08-2018
«InYouS -ը Չեխիայում ակտիվացրել է նույնիսկ ամենապասիվ մասնակցին»․ Ատոմ Մխիթարյան
Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում իրականացնում է InYouS (երիտասարդների կարողությունների զարգացման) երիտասարդական փոխանակության ծրագիրը:

Ծրագիրն իր շուրջ էր համախմբել Եվրոպայի տարբեր հատվածներում երիտասարդական նախաձեռնություններով հանդես եկող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։



«InYouS-ը կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր է, որը երիտասարդական աշխատողների պատրաստման, նրանց համար հեռավար ուսուցման դասընթաց ստեղծելու, ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը խրախուսելու եւ ավելի շատ երիտասարդների հասարակական ոլորտ ներգրավելու ծրագիր է, որի առաջին փուլը տեղի է ունեցել Հայաստանում՝ գիտաժողովի ձեւաչափով, երկրորդ փուլը՝ Վրաստանում, որտեղ ուսուցողական դասընթացի ձեւաչափն էր ընտրվել։ Այսօր արդեն Չեխիայում երիտասարդական փոխանակության ծրագրի ձեւաչափն է ընտրվել, որտեղ մասնակցում են մինչեւ 25 տարեկան երիտասարդները եւ փորձարկում նախորդ երկու ծրագրերի արդյունքները։ Փաստորեն, ԵՄ աջակցությամբ իրականացվող այս կարողությունների զարգացման ծրագրի միջավայրում  ակտիվանում է ամենապասիվ մասնակիցը նույնիսկ»,- ներկայացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։ 



Մասնակիցները ծրագրի ընթացքում հնարավորություն ունեն ներկայացնել իրենց երկիրը, կազմակերպությունը, մշակույթը, երիտասարդական քաղաքականությունը, այն մեթոդներն ու տեխնոլոգիանները, որոնք կիրառվում են երիտասարդներին հմտություններ ու կարողություններ փոխանցելու գործընթացում։



«Սա փորձի փոխանակման յուրահատուկ ձեւ է, որին բացի սեփական կարողությունները զարգացնելուց հնարավորություն  է տրվում ուրիշներին փոխանցել սեփական գիտելիքներն ու փորձը, տեսնել, թե այլ երկրնում քո հասակակիցները ինչպես են մտածում եւ գործում։ Ես իբրեւ ծրագրի համակարգող շեշտադրում եմ թիմի ձեւավորման, միմյանց վստահելու եւ համագործակցելու մոտիվացիան, մասնակիցներն այսօր հանդես են գալիս մեկ թիմով, նշանակում է ծրագիրն արդեն հաջողված է»,- ասում է ծրագրի համակարգող, ԵԱԴ նախագահության անդամ Արման Գրիգորյանը։