Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-09-2018
«Չեմպիոնների լիգան» կվերադառնա սեպտեմբերի 18-ին
Մոնակոյում կայացավ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ամենահեղինակավոր «Չեմպիոնների լիգա» մրցաշարի խմբային փուլի վիճակահանությունը։
Ընդամենը երկու-երեք շաբաթ անց ֆուտբոլասերները կարող են վայլել եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինավոր մրցաշարի խաղերը։ «Չեմպիոնների լիգայի» 2018-2019 մրցափուլի խմբերը ձեւավորվեցին Մոնակոյում կայացած վիճակահանության արդյունքում։
 
 «A» խմբում տեղ զբաղեցրին Մադրիդի «Ատլետիկոն», Դորտմունդի «Բորուսիան», ֆրանսիական «Լիգա 1»-ում հանդես եկող «Մոնակո» եւ բելգիական «Բրյուգե»։ «B» խումբը հետաքրքրություն է առաջացնում, քանի որ այնտեղ կատալոնական «Բարսելոնայից» բացի ընդգրկված են անգլիական «Տոտենհեմը», հոլանդական «ՊՍՎ» ակումբը եւ իտալական «Ինտեր», որը վերջին տարիներին առաջին անգամ կփորձի հետ գալ նախկին ճգնաժամից։
 
«C» խումբը պակաս հետաքրքիր չէ. այստեղ են ֆրանսիական «ՊՍԺ» ակումբը, իտալական «Նապոլին», անգլիական «Լիվերպուլը» եւ սերբական «Ցրվենա Զվեզդան»։ «D» խմբում է հայտնվել ռուսական «Լոկոմոտիվը», պորտուգալական «Պորտուն», գերմանական «Շալկե-04» ակումբը եւ թուրքական «Գալաթասարայը»։
 
«E» խմբում են ընդգրկված գերմանական ֆուտբոլի առաջատար «Բավարիան», պորտուգալական «Բենֆիկան», հոլանդական «Այաքսը» եւ հունական «ԱԷԿ» ակումբը։ «F» խմբից կսկսի պայքարը մրցաշարում հաղթելու հիմնական հավակնորդ անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի մրցակից թիմերն են ուկրաինական «Շախտյորը», ֆրանսիական «Լիոնը» եւ գերմանական «Հոֆենհայմը»։
 
«Չեմպիոնների լիգայի» նախորդ երեք մրցաշրջանների հաղթող «Ռեալ Մադրիդը» կփորձի եւս մեկ մրցափուլ պահպանել բաղձալի գավաթը։ Իսպանական ակումբը տեղ է զբաղեցրել «G» խմբում։ «Ռեալի» մրցակիցները կլինեն իտալական «Ռոման», ռուսական «ԲԿՄԱ» ակումբը, չեխական «Վիկտորիան»։ Վերջին՝ «H» խմբում տեղ է գտել իտալական ֆուտբոլի վերջին տարիների ծանր հրետանին՝ «Յուվենտուսը», որն ամռանը համալրվել է Քրիշտիանու Ռոնալդուով։ Իտալական թիմի մրցակիցներն են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Վալենսիան» եւ շվեյցարական «Յանգ Բոյզը»։

Հատկանշական է, որ մրցաշարի խմբային փուլի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 18-ից եւ 19-ին: